Zham.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը.
- Պրն. Հովհաննիսյան, լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի դուք, Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը, իբր կարող եք պառակտել ԲՀԿ-ն` չկիսելով կուսակցության «այո» դիրքորոշումը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
- Նշած անուններից ես և Ստեփան Մարգարյանը չենք հանդիսանում ԲՀԿ անդամ: Հետևաբար՝ չենք մասնակցում կուսակցության որոշումների ընդունմանը և կուսակցության քաղաքական գծի ընտրությանը: Կարծում եմ՝ հասկանալի է, որ չկա որևէ հնարավորություն՝ ազդելու կուսակցական գործընթացների վրա և պառակտելու որևէ բան: Մանավանդ, որ չկա նաև նման ցանկություն` ես մի առիթով ասել եմ` ԲՀԿ-ից դուրս են եկել հիմնականում իմ ընկերները և ԲՀԿ-ում մնացել են դարձյալ հիմնականում իմ ընկերները: Ես մարդկային հարաբերությունները գնահատում եմ շատ բարձր և փայլուն տիրապետում եմ քաղաքական հարաբերությունների կոռեկտությանը: Չկա ոչ մի խոչընդոտ ցանկացած հարց` ցանկացած ոլորտի, հանգիստ քննարկելու իմ գործընկերների հետ: Ես և Ն. Զոհրաբյանը չենք տեսնում ոչ մի խոչընդոտ՝ մեկ գավաթ սուրճի շուրջ պարզելու հերթական կեղծիքի, ուղղորդված ստի ողջ կծիկը, ինչն էլ ժամանակ առ ժամանակ անում ենք: Երբեք չի կարելի խառնել քաղաքական կոնյունկտուրան և մարդկային հարաբերությունները: Թե ինչ նպատակ են հետապնդում այս և նմանատիպ հրապարակումները, ես կարող եմ միայն ենթադրել: Բայց դա արդեն իմ հետևությունների խնդիրն է, և ոչ թե՝ հանրության:
- Դուք նախկինում հանդես եք եկել սահմանադրական փոփոխությունների դեմ: Ձեր տեսակետը նո՞ւյնն է:
- Այո, ես վստահ էի և այսօր էլ վստահ եմ, որ Հայաստանում առկա կարևորագույն խնդիրները պայմանավորված չեն սահմանադրությամբ: Եվ այս պահին կան շատ ավելի կարևոր խնդիրներ, քան՝ սահմանադրության հապճեպ փոփոխությունը: Եվ ես նույնը ասում եմ այսօր: Իմ տեսակետում փոփոխություն չկա: Առաջիկայում հավանորեն կհրապարակեմ մի հոդված, որտեղ կփորձեմ փաստարկել և հիմնավորել իմ տեսակետը: Ես հարգում եմ հակառակ տեսակետ ունեցողի փաստարկված խոսքը և նույնը ակնկալում եմ իմ հանդեպ: Ես չեմ ներկայացնում որևէ քաղաքական ուժ, սա իմ անձնական տեսակետն է, իմ քաղաքացիական դիրքորոշումը:
Վահե Հովհաննիսյան. «Իմ տեսակետը չի փոխվել»

Աղբյուրը՝ Zham.am