Տնտեսական

28.08.2015 15:59


Բանջարեղենի 9% գնաճ է գրանցվել

Բանջարեղենի 9% գնաճ է գրանցվել

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահ Կարեն Չիլինգարյանը ներկայացրել է գյուղմթերքի գների թանկացման ցուցանիշները:

Կարեն Չիլինգարյանը նշել է, որ ըստ առկա վիճակագրության նախորդ տարվա համեմատ միայն բանջարեղենի 9% գնաճ է գրանցվել:

-Միրգը համեմատած էժան է այս տարի, անցած տարի ավելի թանկ էր մոտ 11% էժանացել է, - նշել է նա:

Ինչ վերաբերում է վերջերս կարտոֆիլի կիլոգրամի համար 250-300 դրամի հասնող գնի, նա ասել է, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, քանզի գյուղնախարարությունում հայտնել են կարտոֆիլի առատ բերք ստանալու մասին. «Գեղարքունիքում և Շիրակի մարզում դեռևս կարտոֆիլը չեն հավաքել, ի տարբերություն Արարատյան դաշտի, 10-15 օրից արդեն, երևի, կսկսի կարտոֆիլն էժանանալ»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը