Հայաստանի երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանը մեկնաբանել է իր հասցեին հնչեցրած ԼևոնՏեր-Պետրոսյանի մեղադրանքները:
«Տեր-Պետրոսյանիմենտորություննուինքնասիրահարվածությունըծանրտպավորությունէթողնում: Ընդ որում, խոսքը համեմված էր վերլուծական հավակնություններով, թեև այդ մասին խոսել են բոլոր նրանք, ովքեր չեն ալարել: Իհարկե, մեծձանձրույթէառաջացրել: Կարծումեմ՝ներկաներըմեծջանքերենգործադրել, որչքնեն»,-«Մեդիամաքս» գործակալությանն ասել է Ռ. Քոչարյանը։
Նա նաև հավելել է.
«Իմ հասցեին արած մեղադրանքներն այնքան աբսուրդայինեն, որ իմաստ չկա կանգ առնել դրանց բովանդակության վրա՝ դրա իսպառ բացակայության պատճառով: Բայց Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումների փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը ես դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ: Երեկոյան, խարույկի մոտ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի մասին պատմություններ: Խոսումէինառյուծների, ընձառյուծների, ցլերիևփղերիուժի, ճարպկությանևվտանգավորությանմասին: Ներկաներիցմեկը՝միեվրոպացի, ամենպատմությունիցհետոհոգոցէրհանումևհավելում, թեամենավտանգավորևուժեղկենդանինարջնէ: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ է արջը նրան այդպես տպավորել: Պարզվեց, որ 5 տարիառաջորսիժամանակարջընրանբավականջարդելէ: Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչումեմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում»:
Ռ. Քոչարյանը խոսքը եզրափակել է այն նախադասությամբ, որ ԼևոնՏեր-Պետրոսյանիհիմարություննարժանիէմիայնարհամարհանքի։
Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Լևոն Տեր–Պետրոսյանին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է իր հասցեին հնչեցրած Լևոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքները:
«Տեր-Պետրոսյանի մենտորությունն ու ինքնասիրահարվածությունը ծանր տպավորություն է թողնում: Ընդ որում, խոսքը համեմված էր վերլուծական հավակնություններով, թեև այդ մասին խոսել են բոլոր նրանք, ովքեր չեն ալարել: Իհարկե, մեծ ձանձրույթ է առաջացրել: Կարծում եմ՝ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որ չքնեն»,-«Մեդիամաքս» գործակալությանն ասել է Ռ. Քոչարյանը։
Նա նաև հավելել է.
«Իմ հասցեին արած մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չկա կանգ առնել դրանց բովանդակության վրա՝ դրա իսպառ բացակայության պատճառով: Բայց Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումների փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը ես դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ: Երեկոյան, խարույկի մոտ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի մասին պատմություններ: Խոսում էին առյուծների, ընձառյուծների, ցլերի և փղերի ուժի, ճարպկության և վտանգավորության մասին: Ներկաներից մեկը՝ մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում և հավելում, թե ամենավտանգավոր և ուժեղ կենդանին արջն է: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ է արջը նրան այդպես տպավորել: Պարզվեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան բավական ջարդել է: Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում»:
Ռ. Քոչարյանը խոսքը եզրափակել է այն նախադասությամբ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմարությունն արժանի է միայն արհամարհանքի։