Տնտեսական

26.08.2015 16:23


Հայաստանից 200 կգ արտահանված թառափի ոչնչացման վերաբերյալ հարցում կուղղվի Ռուսաստանին

Հայաստանից 200 կգ արտահանված թառափի ոչնչացման վերաբերյալ հարցում կուղղվի Ռուսաստանին

Այսօրվա մամուլի ասուլիսին «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը նշել է, որ նրանք Հայաստանից արտահանված 200 կգ թառափի ոչնչացման վերաբերյալ պաշտոնական գրություն են ուղղելու Ռուսաստան՝ համապատասխան տեսչությանը, հստակ պատասխան ստանալու նպատակով:

-Ներկա դրությամբ` ես զերծ կմնամ այս իրավիճակի հետ կապված որևէ եզրահանգումներ կամ ենթադրություններ անելուց, քանի որ մենք դեռևս չենք ստացել ՌԴ պատկան մարմիններից պաշտոնական բացատրություններ Հայաստանից արտահանված 200 կգ թառափի ոչնչացման առնչությամբ, - ասել է Արթուր Աթոյանը:

Նա նաև նշել է, որ արտահանված 200 կգ թառափն ոչնչացվել է մատակարար ընկերության կողմից, քանզի երկու-­երեք օր պահպանվել է սանիտարական նորմերի խախտմամբ, որի հետևանքով սկսել էր կորցնել իր որակական հատկանիշները` անպիտան դառնալով հետագա իրացման համար:

Արթուր Աթոյանը հայ տնտեսվարողներին կոչ է արել, որ կարգավորեն իրենց ռուս գործընկերների հետ բոլոր իրավական հարցերը` հետագայում նմանատիպ իրավիճակում չհայտնվելու համար:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը