Լրահոս

17.11.2009 09:40


Անմասն մի՛ մնա

Սիրելի՛ ուսանող,

Նոյեմբերի 17-ը ուսանողության միջազգային օրն է:

Շնորհավորում ենք քեզ այս հիասքանչ տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, ուսման մեջ առաջադիմություն ու նորանոր նվաճումներ:

Սիրելի ուսանող, մեր հայրենիքի և ազգի համար դժվարին այս ժամանակահատվածում դու ես կրում երիտասարդության առաջին շարքում կանգնած լինելու բեռը:

Անմասն մի՛ մնա պետության զարգացման, ազգային հիմնախնդիրների կարգավորման և ժողովրդին հուզող կարևորագույն այլ հարցերի լուծման գործընթացից, որպեսզի գալիք սերունդները քեզ հիշեն երախտագիտությամբ, այլ ոչ թե նախատելով:

Միասին մենք ուժ ենք, և ոչ ոք չի կարող խափանել հանուն Հայաստանի և հայության լուսավոր ապագայի' մեր նպատակների իրականացումը:

                                         ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Այս խորագրի վերջին նյութերը