Լրահոս

16.11.2009 18:36


Պիտեր Սեմնեբի. «Հուսով եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացումները շարունակական կլինեն»

-Հուսով եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այն առաջխաղացումները, որ մենք նկատում ենք, շարունակական լինեն։ Այս ընթացքում շատ բանի ենք հասել։ Շատ կարևոր է, որ կողմերը մոտ են իրար, և դա չպետք է կորցնել,-Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո լրագրողներն ասել է Հարավային Կովկասում ԵԽ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

Խուսափելով գնահատել բանակցությունների ներկայիս փուլը՝ Սեմնեբին հայտարարել է, որ չի ցանկանում մեկնաբանել բանակցությունների էությունն այնպիսի «զգայուն պահի», ինչպիսին հիմա է, այսինքն՝ նախագահների հերթական հանդիպումից առաջ։

-Այն փաստը, որ նախագահների և արտգործնախարարների հանդիպումները շարունակվում են և հաճախակի են լինում, արդեն իսկ դրական է,-նշել է նա։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ներկայիս փուլի մասին՝ նա նշել է, որ ԵԽ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը, և գտնում, որ տարածաշրջանում կարևոր է, որ սահմանները բաց լինեն։

Ըստ «АПА»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը