ՀՅԴ-ն տգեղ, եթե չասենք՝ հակաժողովրդական դերակատարություն է ստանձնել:
Այսօր հրավիրված ասուլիսում Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե նոր Սահմանադրության ընդունումից հետո երկրի խնդիրները լուծվելու են, բացի այդ՝ նաեւ շեշտել են, որ սահմանադրական փոփոխություններով գործող իշխանության վերարտադրություն չի լինի: Այս պնդումը հիմնավորել են նրանով, որ սահմանադրական հանրաքվեից 3 տարի հետո Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն իշխանության չեն լինի: Հարցնում ենք՝ ո՞նց: Ի պատասխան՝ դաշնակցականները օրինակներ են բերում՝ նշելով, թե 1995-ին ընդունված Սահմանադրությունից 3 տարի հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, 2005-ին իրականացված սահմանադրական բարեփոխումներից 3 տարի հետո Ռոբերտ Քոչարյանը հեռացավ իշխանությունից: Ոչինչ չես ասի. «ամուր տրամաբանություն» է:
Դաշնակցականներն, իբր, չգիտեն, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը ոչ մի կապ չուներ 1995-ին ընդունված ՀՀ Սահմանադրության հետ: Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ իշխանությունից հեռացավ՝ հարգելով գործող Սահմանադրության 50-րդ հոդվածը, ըստ որի՝ նույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի ղեկավարել: Այսինքն, երկու դեպքն էլ ոչ մի կապ չունեն ներկա իրավիճակի հետ, երբ Սերժ Սարգսյանը հատուկ նախաձեռնել է սահմանադրական գործընթացը, անգամ գնացել է կառավարման մոդելի փոփոխության, որպեսզի խուսափի կամ շրջանցի գործող Սահմանադրության 50-րդ հոդվածը եւ «գենսեկի» կարգավիճակով հնարավորությունն ունենա ցմահ իշխելու:
Սարգսյանն անգամ նոր նախագծում ամրագրել է «կայուն խորհրդարանական մեծամասնություն» հասկացությունը, ինչն այլ բան չի նշանակում, քան իր գլխավորած ուժի ցմահ կառավարում: Ինչի՞ մասին է խոսքը: Թե՞ դաշնակցականներին թվում է, թե 2017-ին ՀՅԴ-ն է լինելու կայուն խորհրդարանական մեծամասնությունը: Պարզ է, որ դա աբսուրդ է: Ուրեմն, ինչո՞ւ են հիմարացնում ժողովրդին՝ փորձելով վերջինիս համոզել, թե հանրաքվեից 3 տարի հետո գործող իշխանությունը ոչ եւս է լինելու: Ո՞ր բանական մարդը կարող է հավատալ նման պնդումներին:
Կամ՝ ի՞նչ հիմքով են դաշնակցականները պնդում, թե սահմանադրական փոփոխություններից հետո երկրում կուտակված խնդիրները կլուծվեն: Այդ գործընթացը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, որն իր գլխավորած ուժի հետ արդեն յոթ տարի ոչ միայն չի կարողանում լուծել, այլեւ խորացնում ու ավելացնում է հիմնախնդիրները:
Ի վերջո, եթե մի գործընթաց նախաձեռնում է իշխող ուժի ղեկավարը, ապա նույնիսկ անմեղսունակին է պարզ, որ այլոց համար չի անում չակերտավոր բարեփոխումները: Մանավանդ երբ մեկ տարի առաջ է իշխանության ներկայացուցիչը հստակ հայտարարել, թե առաջիկա 10 տարին եւս պատկանում է իրենց, եւ ովքեր իշխանություն են ուզում, պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով:
Այսքանից հետո փորձել հիմարացնել հանրությանը, ինչն անում է ՀՅԴ-ն, մեղմ ասած, բարոյական չէ:
Սատանի մայլում քյանդրբազություն եք անո՞ւմ

Կիմա Եղիազարյան