Քաղաքական

23.08.2015 14:11

Դադարեցվել է Գերման Ստերլիգովի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը

Դադարեցվել է Գերման Ստերլիգովի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը

Ինտերպոլը դադարեցրել է ռուս գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ հայտարարված հետախուզումը։ Այս մասին «rusnovosti.ru»–ին հայտնել է գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը։

«Ինտերպոլը հետախուզում չի հայտարարում այն անձանց նկատմամբ, որոնց հետապնդում են քաղաքական դրդապատճառներով, որովհետև դա հակասում է կանոնադրությանը։ Ինտերպոլի հանձնաժողովը Ադրբեջանի կողմից Ստերլիգովի նկատմամբ իրականացվող հետապնդումը ճանաչել է հենց քաղաքական։ Մոտ 10-15 օր նա գտնվել է Ինտերպոլի հետախուզվողների բազայում, սակայն օգոստոսի 21–ին նրա նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզումը դադարեցվել է»,–ընդգծել է Հայրապետովը։

Նրա խոսքով՝ առնվազն մինչև օգոստոսի 29–ը Ստերլիգովը կմնա Լեռնային Ղարաբաղում։

«Օգոստոսի 29–ին նա այնտեղ պատրաստվում է բավականին խոշոր միջոցառում իրականացնել. ծրագրված է և՛ նրա տիկնոջ՝ Ալյոնա Ստերլիգովայի նորաձևության տան ցուցադրությունը, և՛ ղարաբաղյան ձիերով ձիարշավ»,–մանրամասնել է փաստաբանը։

Ավելի վաղ Ալյոնա Ստերլիգովան հայտարարել էր, որ իր ամուսինը չի կարող վերադառնալ Ռուսաստան, քանի որ Ադրբեջանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել, և հայ սահմանապահներն ասել են, որ նա կարող է ձերբակալվել հենց սահմանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։