Մեկ տարի առաջ' 2010 թվականի հունվարի 12-ին, ժամը 11-ի սահմաններում «ԳԱԶ-3102» մակնիշի, 16OS147 պետական համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա է եղել տաքսու նշան, վարորդ Հարություն Բարսեղյանը շարժվել է Գյումրու Երեւանյան խճուղուց դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, երբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակցը կանգնեցրել է նրա ավտոմեքենան: Ոստիկանը ասել է, թե պարզապես մարդատար-տաքսի ավտոմեքենաների հաշվառում է: Վարորդը բացատրել է, որ իր մեքենան մարդատար-տաքսի ավտոմեքենա չէ, չնայած դրա վրա առկա է տաքսու տարբերանշան, ոստիկանը այնուամենայնիվ պահանջել է փաստաթղթերը: Հ.Բարսեղյանը ներկայացրել է իր ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, գազի բալոնի մասին փաստաթուղթը եւ իր վարորդական վկայականը:
Քիչ անց, փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո գազի բալոնի վերաբերյալ փաստաթուղթը ոստիկանը հետ է վերադարձրել, ասելով, որ ոչ մի խախտում չկա, ամեն ինչ նորմալ է, իսկ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը եւ վարորդական վկայականը փոխանցել է ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենայի հետնամասում նստած երկու անձանց, ովքեր քաղաքացիական հագուստով են եղել: Նրանք չեն ներկայացել, մեքենայից չեն իջել: Վարորդի համոզմամբ, նրանք Երեւանից են եղել, քանի որ միմյանց հետ խոսել են երեւանյան (արարատյան) բարբառով: Այդ երկու անձինք արձանագրություն են կազմել ապօրինի տաքսի ծառայություն մատուցելու մասին եւ Հ.Բարսեղյանից պահանջել են այն ստորագրել: Վարորդը նրանց էլ է փորձել բացատրել, որ իր մեքենայով ուղեւորափոխադրումներ չի կատարում, եւ այդ պահին մեքենայում մարդ չկա, սակայն' ապարդյուն: Շահառուն հասկանալով, որ իր մեքենայի անձնագիրն եւ վարորդական իրավունքի վկայականը իրեն չեն վերադարձնելու' մինչեւ չստորագրի արձանագրությունը, ճարահատյալ ստորագրել է դրա տակ: Նա արձանագրության մեջ գրել է, որ տաքսու նշանը պատահական է մնացել մեքենայի վրա:
2010 թվականի մարտի 19-ով վարորդը հայցադիմում է ստացել վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչությունից: Վարորդ Հ.Բարսեղյանը դիմել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում գործող Հակակոռուպցիոն կենտրոնին, ստացել իրավաբանական խորհրդատվություն:
2010 թվականի մայիսի 31-ին ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավոր աշխատող Էդ.Նահապետյանը, ՀՀ ՏԿՆ տրանսպորտային տեսչությունից ստացված հայցի հիման վրա վճարման կարգադրության որոշում է կայացրել, ինչի մասին տեղեկացրել է վարորդին: Հակակոռուպցիոն կենտրոնը վարորդի անունից հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան, հիշյալ ակտն անվավեր ճանաչելու պահանջով: 2010 թվականի հուլիսի 13-ին վարչական դատարանը որոշում է ընդունել վճարման կարգադրության վարույթից անցնելու հայցային վարույթի:
Շուրջ կես տարի տեւած դատաքննության ընթացքում միայն մեկ անգամ է ՀՀ ՏԿՆ Տրանսպորտային տեսչության կողմից ներկայացուցիչ եկել Գյումրի' դատին մասնակցելու:
2011 թվականի հունվարի 31-ին Վարչական դատարանի Գյումրու նստավայրում դատավոր աշխատող Էդ.Նահապետյանը կայացրել է վճիռ, որով մերժել է ՀՀ ՏԿՆ Տրանսպորտային տեսչության հայցը վարորդին 20.000 դրամ տուգանելու մասին, եւ բավարարել է շահառուի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը, անվավեր ճանաչելով հիշյալ տեսչության կազմած 005521 ակտը:
Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի ունեցած տեղեկություներով, սա առաջին դեպքն է, երբ հանիրավի տուգանված վարորդը դատական ճանապարհով շահել է գործը ընդդեմ ՀՀ ՏԿՆ Տրանսպորտային վարչության: Որւեւէ մեկը այդ տեսչությունից եւ նախարարությունից չկարողացավ ապացուցել, որ Հարություն Բարսեղյանը ապօրինաբար տաքսի ծառայություն էր մատուցել: Կենտրոնը շարունակելու է աջակցել պաշտոնյաների ապօրինություների դեմ պայքարելու կամք դրսեւորող քաղաքացիներին:
Գյումրեցի վարորդը հաղթեց տրանսպորտային օրինազանց տեսուչներին