Տնտեսական

21.08.2015 16:47


Առևտրաշրջանառությունը կրճատվել է 4.7%-ով

Առևտրաշրջանառությունը կրճատվել է 4.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. օգոստոսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2015 թվականի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 4.2%: Միաժամանակ, հուլիս ամսվա ՏԱՑ-ը հունիս ամսվա նկատմամբ կազմել է 9.2%, իսկ հուլիսը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ` 4.0%:

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության, որը կրճատվել է 4.7%-ով` հունվար-հունիսի 5.1% դիմաց (առևտրի շրջանառության մեջ մտնում են մանրածախ և մեծածախ առևտուրը և ավտոմեքենաների առևտուրը): Ծառայությունների աճը կազմել է 2.4%, գյուղատնտեսության աճը` 14.8% և շինարարության աճը` 0.4%:

Առևտրի շրջանառության ցուցանիշի նվազումը հունվար-հուլիսին որոշակի դանդաղել է: Այն արդյունք է հիմնականում խանութների միջոցով իրականացվող առևտրի ծավալների ամսական կտրվածքով աճի: Մասնավորապես 2015թ. հունիս ամսին մայիս ամսվա նկատմամբ խանութների միջոցով իրականացվող առևտրի ծավալն աճել է 10.4%-ով, իսկ մայիսը ապրիլի նկատմամբ` 6.3%-ով:

Մանրամասները՝ էկոնոմիկայի նախարարության կայքում։

Այս խորագրի վերջին նյութերը