Քաղաքական

20.08.2015 22:32

Մտադիր են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի վերջին

Մտադիր են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի վերջին

Ծաղկաձորում՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասել է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անց է կացվելու 2015թ. սեպտեմբերի վերջին։

Նա նաև հավելել է, որ գտնվել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հարցի լուծումը։

–Անհրաժեշտության դեպքում խորհուրդը կլուծի բոլոր հարցրերը։ Պատերազմական դրության ժամանակ վարչապետը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար: Այս հարցում որևէ վտանգավոր բան չենք տեսնում,–նշել է Գ. Սահակյանը։

Իսկ թե կառավարման մոդելի փոփոխությունից հետո ի՞նչ պաշտոնում է տեսնում իրեն, նա պատասխանել է.

–ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավոր պաշտոնը Գալուստ Սահակյանն է։ Այդ պաշտոնն ինձ համար ավելի բարձր է, քան ԱԺ նախագահը։

Նա նաև խոստովանել է, որ խորհրդարանի նիստերը դիտավորյալ այնպես է վարում, որ վեճ առաջանա։

–Եթե վեճ չկա, երկիրը վերածվում է ավտորիտար պետության,–հավելել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։