Քաղաքական

20.08.2015 21:02

Դավիթ Հարությունյանը պնդել է, որ Որոտանի վաճառքից ստացված գումարն արտաբյուջետային է

Դավիթ Հարությունյանը պնդել է, որ Որոտանի վաճառքից ստացված գումարն արտաբյուջետային է

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի մեկնարկին Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինչպես յուրաքանչյուր մեծ կուսակցության, այնպես էլ ՀՀԿ շարքերում կարող են լինել մարդիկ, ովքեր բացարձակապես օրինապահ չեն:

Նա նաև չի բացառել, որ տեսականորեն հնարավոր է՝ այլ ՀՀԿ-ականներ ևս սնանկանան:

–Չեմ կարող ասել, թե ինչի համար կարող են սնանկանալ, բայց տեսականորեն ամեն ինչ հնարավոր է,–հավելել է նա։

Ինչ վերաբերում է Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված գումարին, ապա նա պնդել է, որ դա իրոք արտաբյուջետային է։

–Թե ինչ իրավասությամբ է վաճառվում գույքը, ասեմ, որ մենք՝ որպես բաժնետեր, համաձայնություն ենք տալիս, որ բաժնետիրական ընկերությունը վաճառվի,-նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։