ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարին
Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԱՊՀ ՄԽՎ գործունեությանն առնչվող հարցերը: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը Հ. Աբրահամյանին ներկայացրել է ս.թ. դեկտեմբերի 2-3-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ՄԽՎ 33-րդ լիագամուր նիստի և դրան զուգընթաց կազմակերպվող միջոցառումների շուրջ իրականացվող նախապատրաստական աշխատանքները: Զրույցի ընթացքում կողմերը նաև արծարծել են ԱՊՀ ՄԽՎ կողմից կազմակերպվող ընտրությունների դիտարկումներին: