Տնտեսական

18.08.2015 21:34


Բացահայտվել է ՀՀ-ում չգրանցված դեղերի ապօրինի ներմուծման և մեծածախ իրացման դեպք

Բացահայտվել է ՀՀ-ում չգրանցված դեղերի ապօրինի ներմուծման և մեծածախ իրացման դեպք

Առողջապահական պետական տեսչության կողմից հուլիսի7-ին հարուցված վարչական վարույթի արդյունքում պարզվել է, որ «ՎագաՖարմ» ՍՊԸ, խախտելով ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշմամբ հաստատված գործողկարգը, ԵԱՏՄ տարածքից` Ռուսաստանի Դաշնության «Բուկաև.ռու» ՍՊԸ-ից, 2015թ. մայիսի 27-ին ՀՀ տարածք է ներմուծել մեծածախ քանակներով շուրջ 40 անվանում տարբեր դեղեր։

ՀՀ առողջապահության նախարարությունից սահմանված կարգով չի ստացել համապատասխանության հավաստագիր (ազատ շրջանառության համար թույլտվություն)։ Պարզվել է նաև, որ ներկրված դեղերից «Էնտերոլ» 250 մգ դեղապատիճ N10, (սերիա թիվ 1487, 1507)-ը գրանցված չէ ՀՀ-ում, բացակայում է ՀՀ տարածք դեղերի օրինական ներմուծված սերիաների ցանկից և փաթեթը չի համապատասխանում ՀՀ-ում գրանցված տարբերակին:

ՀՀ-ում չգրանցված դեղ ներմուծելու, պահպանելու և իրացնելու համար «Վագա Ֆարմ» ՍՊԸ տնօրենը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 473-րդ հոդվածի 3-րդ մասով ենթարկել է վարչական տույժի:

Տեսչության կողմից «Վագա Ֆարմ» ՍՊ ընկերությանը տրվել է նաև կարգադրագիր՝ ապօրինի ներկրված դեղերի մանրա-մեծածախ իրացումը անհապաղ դադարեցնելու, արդեն իրացված չգրանցված դեղերի հետ կանչ իրականացնելու, դրանք ոչնչացնելու կամ հետ արտահանելու, ներմուծման ժամանակ փորձաքննություն չանցած ներկրված դեղերը սահմանված կարգով ՀՀ ԱՆ փորձաքննության ներկայացնելու, խախտումները վերացնելու և իրավական ակտերի պահանջները մշտապես կատարելու համար:

Միջոցառումներ են իրականացվում նմանատիպ այլ ներմուծումները բացահայտելու և կանխելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ «Դեղերիմասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանված պահանջի համաձայն՝ դեղատները և դեղատնային կրպակներն իրավունք ունեն ձեռք բերել և վաճառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը