ՍԴՀԿ անդամը պարզել է, որ Էդվարդ Նալբանդյանի նշած եզը բազմաթիվ հորթեր ունի
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը երկար է մտածել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն խորհրդի մասին, որ պետք չէ եզան տակ հորթ փնտրել, ու պարզել է, որ իրականում հայ-թուրքական հարաբերությունների ներկա կարգավորման «եզան» տակ առնվազն 7 «հորթ» կա.
1. Ցեղասպանության ճանաչման ձախողում
2. Կարսի պայմանագրի ճանաչում
3. Արցախյան խնդիրն Ադրբեջանի օգտին կարգավորում
4. Հայաստան-Ռուսաստան «խոպանի» ուղղության փոփոխում դեպի Թուրքիա
5. Ռուսաստանի ռազմական ներկայությունից Հայաստանի ազատում
6. Հայաստան-Իրան հարաբերությունների հնարավորինս սահմանափակում
7. Անկարա-Գյումրի-Երևան-Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթուղային կապի անխափան գործունեության ապահովում։
-Շատ բեղմնավոր եզ է, և հնարավոր է, որ հետագայում էլի մենք հորթեր ունենանք այդ եզից,- Մամուլի ազգային ակումբում հայտարարել է Վ. Շիրխանյանը։

7or.am