«Անկախ» մամուլը, Բաղրամյան 26–ի հրահանգով, շատ է սիրում «ռասկրուտկա անել» «քաղաքացիականներին»։
Խոսքս, բնականաբար, չի վերաբերում այս կամ այն հարցով քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերող ակտիվ մարդկանց և քաղաքացիական արժեքների կրողներին։
Խոսքս «պետպատվերով» ակտիվացող «քաղաքացիականների» մասին է։
«Քաղաքացիական» ակտիվիստի ընդհանուր դիմանկարը հետևյալն է՝
–խուսափում է քաղաքական հարցերը քաղաքականացնելուց և «քաղաքականություն» բառից վախենում է այնպես, ինչպես սատանան խունկից,
–չի սիրում Պուտինին, լիզում է Օբամայի կոշիկները, էքստազի մեջ է ընկնում Մերկելի ելույթների ժամանակ և գրգռվում է Օլանդի խոսքերից՝ բնականաբար, համատեղելով հաճելին (առաջադեմ երևալը) օգտակարի («քաղաքացիական» ու «արևմտամետ» խաղալու բիզնեսի համար լավ վարձատրվելը) հետ,
–«հակաօլիգարխիկ» է, բայց սնվում է ՀՀ թիվ մեկ օլիգարխից նետված փշրանքներով,
–այնքան «արևմտամետ» է, որ ՀՀ–ի՝ ԵՏՄ–ին մաս կազմելու համար մեղադրում է բոլորին, բացի գիշերային որոշմամբ ՀՀ–ն ԵՏՄ մտցրած Սերժ Սարգսյանից,
–կարծում է, որ պետք է «երկխոսել» Սերժ Սարգսյանին հետ՝ վերջինիս հնարավորություն տալով «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չէ» տիպի շոու բեմադրել,
–պայքարում է հոսանքի թանկացման դեմ, բայց չի «նկատում», որ թանկացման որոշում կայացնողը Սերժ Սարգսյանն է, հետևաբար Բիբինի հրաժարականը պահանջելը նույնն է, ինչ «Ֆուտբոլային» խայտառակ դիվանագիտությունը նախաձեռնելու համար պահանջես Նալբանդյան Էդիկի հրաժարականը,
–Սերժ Սարգսյանի բոլոր ընդդիմախոսների մոլի հակառակորդն է և հոգեխանգարմունքի մեջ է ընկնում «բուրժուա–դեմոկրատական» բառը լսելուց,
–սարսափում է իշխանափոխությունից, քանզի մտավախություն ունի, որ «կոռմից» կզրկվի,
–իր էությամբ «դիշովկա» է և 5–րդ շարասյան պոտենցյալ անդամ,
–կարծում է, որ Հայաստանը պետք է ոչ թե Ռուսաստանի, այլ ԱՄՆ–ի «դռան շունը» լինի, բայց, միևնույն ժամանակ, ճամարտակում է ՀՀ ինքնիշխանությունից և անկախությունից,
–հավակնում է շարմազանովների ու կարենավագյանների տեղերին, բայց՝ «քաղաքացիական» դիրքերից։
Վերջերս պարզվեց նաև, որ «քաղաքացիականը» սադրիչ է և խուլիգան, որին քսի են տվել Սերժի ընդդիմախոսների դեմ ու բաց թողել «1in.am»–ի եթեր։
Եթե դիմանկարի այլ բնութագրիչներ բաց թողեցի, ապա կարող եք ինքներդ լրացնել։
«Քաղաքացիականի» դիմանկարը

Սամվել Խաչագողյան