Մեկնաբանություն

17.08.2015 09:05


Հաճախորդների նոր սերունդը

Հաճախորդների նոր սերունդը

Սերժ Սարգսյանի մարդկային որակներն ու վարած քաղաքականությունն այնպիսին են, որ մշտապես պահանջում են հաճախորդների առկայություն։

ՀՀԿ ղեկավարը չի սիրում հրապարակային քաղաքականությունը, քանզի գիտի, որ այդ տիրույթում շատ թույլ է, և հենց բերանը բացում է՝ անմիջապես «քաշվում» է։

«Անկախ» մամուլը, «փորձագիտական» շրջանակները և հաճախորդները կերակրվում են Սարգսյանի փոխարեն խոսելու համար։ Նաև՝ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ «ընդդիմադիր» բառապաշարով կռիվ տալու, այսինքն՝ գեղամյանություն անելու համար։

«Վերջի բոլշևիկն» այնքան շատ է զգում հաճախորդների կարիքը, որ մեծաքանակ «գործիչների» է «քաղաքական թրաֆիքինգի» ենթարկել։ Քաղաքական դաշտի մի մեծ հատվածն այդ ամենի հետևանքով վերածվել է հասարակաց տան։ Այդ «տան» բնակիչների առանձնահատկությունն այն է, որ նրանք բավարարում են միայն մեկի կարիքները (որ շատ փող տաս, քոնն էլ կբավարարեն, բայց դե ...)։

Քաղաքական հաճախորդները սկզբում մեկ–երկուսն էին։ Հետո շատացան, այնքան շատացան, որ արդեն կարելի է խոսել «Հաճախորդաց ցանցային կազմակերպության» մասին։

Հարկ է նկատել, որ որքան շատ ու անխնա է Սարգսյանն օգտագործում իր հաճախորդներին, այնքան նրանք ավելի ճանաչելի են դառնում հանրության լայն շրջանակների համար։

Հաճախորդներից շատերն այժմ բացահայտված են ու «վառված»։ Դա է պատճառը, որ Սարգսյանը բուծում է հաճախորդների նոր սերունդ, որոնք ֆորմալ առումով քաղաքական դաշտից դուրս են գործում։ Դրանք են սոցիալական ցանցերում վխտացող իրական և «ֆեյքային» դեմքերը, «անկախ», խիստ «արևմտամետ» և «թունդ ընդդիմադիր» խմբագիրները (Արման Բաբաջանյան, Հայկազն Ղահրիյան, Արամ Աբրահամյան, Նիկոլ Փաշինյան և այլք), տարատեսակ «փորձագետները» (թուրքագետներ, սահմանադրագետներ, տնտեսագետներ, քաղաքագետներ և այլք)։

Հաճախորդների նոր սերնդում են հայտնվել նաև, այսպես կոչված, քաղաքացիական ակտիվիստները՝ «քաղաքացիականները»։

Սերժի «քաղաքացիականները» երիտբոլշևիկներն են, որոնք շատ ավելի վնասակար են, քան «քյառթու» ՀՀԿ–ականները, քանզի, ի տարբերություն վերջինների, դրանք անհայրենիք են։ «Քյառթուներն» էլ են պատրաստ վախից հանձնել հայրենիքը, բայց գոնե կենացների մակարդակով կուզենային, որ այդպես չլիներ։ Իսկ ահա երիտբոլշևիկների մոտ դա մտածողություն է։

Երիտբոլշևիկների համար հայրենիքը հանձնելը գաղափարական հիմքերի վրա է դրված։ Նրանց համար Հայաստանը մի տարածք է, որը պետք է զոհաբերվի աշխարհաքաղաքական «գլոբալ» խաղերում։ Սա, իհարկե, Սերժին ծառայելու գաղափարական «ատմազկայի» մի մասն է, բայց «քաղաքացիական» երիտբոլշևիկներն այնքան են մտել այդ կոդի մեջ, որ արդեն դժվար է ասել, թե որտեղ է սկսվում ներքաղաքական թեմայով «մուտիտների» պահը, և որտեղ ավարտվում 5–րդ շարասյան գործառույթը։ Մանավանդ որ Բաղրամյան 26–ից խրախուսվում է հակաանկախական «կոսմոպոլիտիզմը»։

Ահա այսպիսի զիբիլով է լցված հաճախորդաց տիրույթը, և նոր սերունդը գալիս է ավելի գաղջացնելու մթնոլորտը։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Վերջերս Սերժի «քաղաքացիականները» խուլիգանական ոճի սադրանք էին կազմակերպել «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամների նկատմամբ ու դիմել բռնության։

Ուշագրավն այն է, որ միջադեպը դեռ չավարտված՝ ոստիկաններն ու «1in.am»–ի նկարահանող խումբը տեղում էին, ու «ռասկրուտկա էին անում» «Օպերա» օպերացիայի ժամանակ ինքնաբացահայտված «քաղաքացիականին»։

Մեկնաբանություններն ավելորդ են։

Միայն մեկ բան։ Շմայսներին փոխարինելու են գալիս «քաղաքացիականները»՝ Սերժի երիտթևը։

Սա նոր երևույթ է, և հանրությունը միգուցե դեռ չի ֆիքսում նոր սերնդի շմայսներին։ Բայց դե, խուլիգանությունը մնում է խուլիգանություն, և այն պետք է արմատախիլ արվի՝ անկախ այն բանից, թե որ սերնդի շմայսներն են խուլիգանություն անում։

Այս խորագրի վերջին նյութերը