Տիգրան Սարգսյանի ներդրած «բաց երկնքի» քաղաքականությունը տալիս է իր արդյունքները. դրսի ավիաընկերություններն իրար հետևից հեռանում են Հայաստանից, թռիչքների տոմսերը թանկանում են (ՀՀ քաղաքացիները հիմնականում օգտվում են Թբիլիսիի օդանավակայանից), և ծեծել են «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին։
Առևանգման և ծեծի մասին հայտնել է Ավետիսյանի կինը։ Պարզվում է, որ մեկ այլ ընկերության («Տարոն–Ավիա») ունեցած պարտքի ստացման գործն իր վրա է վերցրել Սերժ Սարգսյանի թիմակից Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, ում թիկնազորի անդամները դիմել են իրենց հոգեհարազատ մեթոդին։ Արդյունքում՝ այդ ընկերությանը պարտք ունեցող «Էյր Արմենիայի» տնօրեն Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Հաշվի առնելով անցած տարիների փորձը, Սերժ Սարգսյանի գործելաոճը և ընթացիկ քաղաքական «մոմենտը»՝ Ռուբեն Հայրապետյանը կարող է անհոգ լինել։ Այս պատմությունն, ամենայն հավանականությամբ, կվերածվի ՀՀԿ ղեկավարի ու ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի միջև կնքվելիք նոր գործարքի՝ «ա լյա» Լիսկա։ Այն է՝ «քվե՝ բեսպրեդելության» դիմաց։
ՀՀԿ ղեկավարը պատրաստվում է «սահմանադրական» հեղաշրջման, ու նրան «պինդ» տղերք են պետք՝ «մահապարտներ»։ Իսկ դա նշանակում է, որ Սերժն ահագին ուրախացած կլինի Հայրապետյանի «քաջագործության» մասին լուրն ստանալուց հետո (չի բացառվում, որ Հայրապետյանը Սարգսյանի՛ց է նման գործառույթ իրականացնելու «դաբրո» ստացել)։
Ռուբեն Հայրապետյանը «ներսի» մարդ է ու զգում է, որ շեֆն իր նմանների կարիքն ունի։ Դե, եթե ունի, ապա ինքն էլ կարող է ազատ զգալ ու բռնության դիմել։
Այդ ծեծի հետ կապված՝ ուրախ են «բոլորը»։Սերժը, քանի որ վերահաստատվեց Ռուբեն Հայրապետյանի՝ «մահապարտ» դառնալու հեռանկարը, և Ռուբենը, քանի որ վերահաստատվեց իր՝ փողեր ստացողի, առևանգողի և ծեծողի կարգավիճակը։
ՀՀ քաղաքացիներին այս պարագայում այլ բան չի մնում, քան կազմակերպվել և համարժեք պատասխան տալ։ Ճիշտ է, կազմակերպվելու և համարժեք պատասխան տալու ժամանակը վաղուց էր հասունացել, բայց այս դեպքը ևս մեկ փաստարկ է դրա օգտին։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Փաստորեն, Գագիկ Հարությունյանն ու մյուսները երբ խոսում են «մարդակենտրոն Սահմանադրության» մասին, նկատի ունեն այն, որ կենտրոնում հայտնվում է մարդը, իսկ կողքերից նրան հարվածում են Սերժ Սարգսյանի թիմակիցները կամ թիմակիցներին կից բիլագավորները։
Հ.Գ.-2։ Թող զարմանալի չթվա, բայց Ռուբեն Հայրապետյանից ինչ–որ տեղ պետք է շնորհակալ լինել։ Մարդն անկեղծ է ու Սերժի պես ձևականությունների հետևից չի ընկնում՝ ցույց տալով այս իշխանության իրական դեմքը և ձեռքի հետ էլ հանրությանը ակամայից «մեսիջ» փոխանցելով, որ չի կարելի թույլ տալ «Վերջի բոլշևիկի» վերարտադրությունը։ Քանզի վերարտադրությունը նշանակելու է է՛լ ավելի կեղտոտ համակարգ, քան ունենք հիմա։
Հ.Գ.–3։ Այլ պայմաններում «անկախ» մամուլը («1in.am», «Lragir.am» և այլն), «հակաօլիգարխիկ» պայքարի շրջանակներում, անմիջապես կհարձակվեր Նեմեց Ռուբոյի վրա, բայց առայժմ քար լռություն է տիրում։ Իսկ դա նշանակում է, որ Բաղրամյան 26–ից դեռ հրահանգ չկա, թե ինչ պետք է անել։
Սերժ Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի նոր գործարքը
Տիգրան Սարգսյանի ներդրած «բաց երկնքի» քաղաքականությունը տալիս է իր արդյունքները. դրսի ավիաընկերություններն իրար հետևից հեռանում են Հայաստանից, թռիչքների տոմսերը թանկանում են (ՀՀ քաղաքացիները հիմնականում օգտվում են Թբիլիսիի օդանավակայանից), և ծեծել են «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին։
Առևանգման և ծեծի մասին հայտնել է Ավետիսյանի կինը։ Պարզվում է, որ մեկ այլ ընկերության («Տարոն–Ավիա») ունեցած պարտքի ստացման գործն իր վրա է վերցրել Սերժ Սարգսյանի թիմակից Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, ում թիկնազորի անդամները դիմել են իրենց հոգեհարազատ մեթոդին։ Արդյունքում՝ այդ ընկերությանը պարտք ունեցող «Էյր Արմենիայի» տնօրեն Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Հաշվի առնելով անցած տարիների փորձը, Սերժ Սարգսյանի գործելաոճը և ընթացիկ քաղաքական «մոմենտը»՝ Ռուբեն Հայրապետյանը կարող է անհոգ լինել։ Այս պատմությունն, ամենայն հավանականությամբ, կվերածվի ՀՀԿ ղեկավարի ու ՀՀԿ–ական Ռուբեն Հայրապետյանի միջև կնքվելիք նոր գործարքի՝ «ա լյա» Լիսկա։ Այն է՝ «քվե՝ բեսպրեդելության» դիմաց։
ՀՀԿ ղեկավարը պատրաստվում է «սահմանադրական» հեղաշրջման, ու նրան «պինդ» տղերք են պետք՝ «մահապարտներ»։ Իսկ դա նշանակում է, որ Սերժն ահագին ուրախացած կլինի Հայրապետյանի «քաջագործության» մասին լուրն ստանալուց հետո (չի բացառվում, որ Հայրապետյանը Սարգսյանի՛ց է նման գործառույթ իրականացնելու «դաբրո» ստացել)։
Ռուբեն Հայրապետյանը «ներսի» մարդ է ու զգում է, որ շեֆն իր նմանների կարիքն ունի։ Դե, եթե ունի, ապա ինքն էլ կարող է ազատ զգալ ու բռնության դիմել։
Այդ ծեծի հետ կապված՝ ուրախ են «բոլորը»։ Սերժը, քանի որ վերահաստատվեց Ռուբեն Հայրապետյանի՝ «մահապարտ» դառնալու հեռանկարը, և Ռուբենը, քանի որ վերահաստատվեց իր՝ փողեր ստացողի, առևանգողի և ծեծողի կարգավիճակը։