Լրահոս

01.12.2010 15:46


Փորձագետ. «Մթնոլորտն այնպիսին է, որ կողմերը երբեք չեն գա համաձայնության»

Փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ այն, որ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները չեն մասնակցում ԵԱՀԿ գագաթնաժողովին, վերջինն արդեն իսկ չի կարելի լիարժեք գագաթնաժողով անվանել։ Այսօր հրավիրված ասուլիսում նա նաև հավելել է, որ եթե Ադրբեջանը ճանաչի մադրիդյան ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, կարելի է խոսել համաձայնությունների մասին, բայց չի երևում, որ այդ երկիրը պատրաստ է նման քայլի։

-Մթնոլորտն այնպիսին է, որ կողմերը երբեք չեն գա համաձայնության,-ասել է Մ. Սարգսյանը։

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» հկ նախագահ Հովհաննես Նիկողոսյանն էլ նշել է, որ ավելի վաղ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեսպանը շատ փոքր, բայց միտումնավոր վրիպակ է թույլ տվել։ Նա իր բանավոր հայտարարության մեջ նշել է, որ Ադրբեջանը տոլերանտ երկիր է, սակայն նույն ելույթի գրավոր տեքստում անդրադարձ է արվել նաև ղարաբաղյան խնդրին՝ ադրբեջանական քարոզչամեքենայի հայտնի դրույթներով։

Այս խորագրի վերջին նյութերը