Թեև «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը դեռ թափ չի հավաքել ու գործում է առավելապես տեղեկատվական դաշտում, սակայն հասցրել է «Գեբելսյան» քարոզչամեքենայի կոդերը «ջարդել» ու քարոզչափուչիկներ պայթեցնել (հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը ձևավորվել է Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը տապալելու և նրա վերարտադրությունը թույլ չտալու նպատակով)։
Բանն այն է, որ Բաղրամյան 26–ին կցված «անկախ» մամուլն ու տարատեսակ հաճախորդները տարիներ շարունակ կեղծ օրակարգ են քարոզել՝ շրջանառության մեջ դնելով հետևյալ կոդերը՝
–քաղաքական հարցերը պետք չէ քաղաքականացնել,
–իշխանությունների դեմ պայքարում պետք է ապավինել ոչ թե քաղաքական ուժերին, այլ քաղաքացիական նախաձեռնություններին, որոնք պետք է հասունանան (այսինքն՝ առաջարկում են «ինստիտուցիոնալ» մոտեցում ցուցաբերել՝ «Է՛շ, մի՛ սատկի. գարուն կգա» տարբերակով)
–քաղաքականները «քըխ» են, իսկ քաղաքացիականները՝ պուպուշ։
Հիմա սրանք մնացել են իրենց իսկ կիրառած «պրիոմի տակ»։
«Չե՛ք անցկացնի»–ն հայտարարել է քաղաքացիական պայքարի մասին, բայց, արի ու տես, որ քաղաքացիականության մոլի երկրպագու ներկայացող լրատվամիջոցներն ու դրանց տարածքներում վխտացող «քաղաքացիականները» քննադատում են այդ նախաձեռնությունը, որովհետև այն քաղաքականացնում է ... սահմանադրական փոփոխությանը վերաբերող գերքաղաքական հարցը։
«Չե՛ք անցկացնի»–ի դեմ լարվելու պատճառը շատ պարզ է։ Բաղրամյան 26–ի պատկերացրած «քաղաքացիականները» պետք է պահանջեն բոլորի, բայց ոչ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պետք է հեռու մնան քաղաքական հարցերը քաղաքականացնելուց և «պայքարի» ամենաթունդ փուլում նպաստեն Սերժ Սարգսյանի «Սիրուն չէ» շոուի բեմադրմանն ու վերջում էլ «Օպերա» օպերացիայի շրջանակներում «Աշոտյան» լինեն «մարտի դաշտից»։ Ահա սա՛ է ՀՀԿ ղեկավարի նախընտրած մոդելը։
«Չե՛ք անցկացնի»–ն որևէ ձևով չի տեղավորվում այդ մոդելի մեջ նախ որովհետև Բաղրամյան 26–ից չի ֆինանսավորվում և ուղղորդվում։ Եվ, բացի այդ, «Չե՛ք անցկացնի»–ի նախաձեռնողներն իրական քաղաքացիական դիրքորոշում են ցուցաբերում՝ առաջ քաշելով գործող Սահմանադրության պաշտպանության հարցը, իսկ դա անընդունելի ու անհանդուրժելի է «Վերջի բոլշևիկի» համար, քանզի նոր Սահմանադրությամբ նա վերարտադրվելու և ցմահ իշխանության ղեկին մնալու հարց է ուզում լուծել։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Չե՛ք անցկացնի»–ն, պատկերավոր ասած, անգամ տանը նստած է կարողացել պայթեցնել մի շարք քարոզչափուչիկներ։
Շատ կարևոր է, հետևաբար, նախաձեռնության ուժեղացումն, ինչն արդեն քաղաքական գործընթացի արդյունքում է միայն հնարավոր։ Իսկ թե ինչպես է պետք ուժեղացնել և ինչ ռեսուրսներով, կներկայացնենք մեկ այլ հոդվածի շրջանակներում։
«Չե՛ք անցկացնի»–ն պայթեցնում է քարոզչափուչիկները

Կարեն Հակոբջանյան