Որոտանի ՀԷԿ, ՀԷՑ, Մարզահամերգային համալիր … հերթը Հայաստանինն է
Մարզահամերգային համալիրը վաճառել են շքեղ առանձնատան գնով՝ 30 միլիոն դոլարով։ Դե լավ, թող երկու կամ երեք առանձնատան գին լինի, միևնույն է՝ էժան է։
Միգուցե իշխանություններին գայթակղել է այն հանգամանքը, որ գնորդը խոստացել է «թույն կայֆերի» տարածքի՞ վերածել ՄՀՀ–ն, ո՞վ գիտե։
Ի դեպ, գնորդ հանդիսացող «ՆՏԱԱԻՆՎԵՍՏՄԵՆՏԳՐՈՒՊ» ՍՊԸ–ն բոլորովին վերջերս է ստեղծվել։ Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը գրանցվել է հենց ՄՀՀ–ի գործարքի համար։
Հարկ է նկատել, որ ՄՀՀ–ի պատմությունը շատ «խուճուճ» է ստացվում։ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք այն խլվեց գործարար Մուրադյանից։ Հետո իշխանությունները սկսեցին պարտքի տակ գցել այդ կառույցը։ Մի պահ ՄՀՀ–ն «ի պահ» տրվեց Պաշտպանության նախարարությանը։ Հիմա էլ վաճառել են 30 միլիոն դոլարով, այսինքն՝ նման կառույցի իրական գնից զգալիորեն ցածր՝ «շան մսի» գնով։
Առնվազն կարելի է կասկածել, որ գործ ունենք դասական «ատկատային» գործարքի հետ, երբ գնորդը պաշտոնապես մի գին է վճարում, իսկ իրականում՝ այլ գին։ Շահում են բոլորը, տուժում են ՀՀ–ն ու ՀՀ քաղաքացին։
Փաստեր, իհարկե, չունենք, բայց հաշվի առնելով այս իշխանության բնույթն ու գործելաոճը՝ «ատկատի» վարկածը շատ իրական է թվում։ Կամ էլ հենց իրենք են գնորդները՝ այլ մարդու անվան տակ, այսինքն՝ ինչպես Որոտանի ՀԷԿ–ի պարագայում, ինչպես հայաստանյան հեռուստաընկերությունների մեծ մասի պարագայում, ինչպես կարմիր կետագծերի թալանչիական «բիզնեսի» պարագայում, ինչպես տարատեսակ այլ բիզնեսների պարագայում։
«Ատկատային» գործունեությունն այնքան տարածվեց Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում, որ Սերժ Սարգսյանն այդ մասին խոսեց հրապարակավ։ Պարզ էր, որ Տիգրան Սարգսյանն ինքնագլուխ չէր գործում «ատկատների» հարցում։ Պարզ էր նաև, որ Սերժ Սարգսյանը նախընտրական փիար է անում՝ բոլորի աչքի առաջ «քլնգելով» Տիգրանին ու նրան մեղադրելով «ատկատակերության» մեջ։ Բայց տվյալ դեպքում հարկ է արձանագրել, որ «ատկատի» գոյության մասին խոսվեց ամենաբարձր մակարդակով։ Ճիշտ է, դրանից հետո «ատկատները» ոչ թե վերացան, այլ դրանց չափաբաժիններն ավելացան, ու օգտվողների «կռուգը» նեղացավ, բայց, ամեն դեպքում։
Հիմա ՄՀՀ–ն վաճառում են մեկ ամիս առաջ ստեղծված կազմակերպությանը։ Բա ո՞նց չկասկածես, որ մի բան այն չէ։ Բա որ հետո պարզվի, որ ՄՀՀ–ի վաճառքի գումարներն ուղղվելու են ՀԷՑ–ի ախորժակը բավարարելուն։ Այն ախորժակի, որը Բաղրամյան 26–ից է բացվում, և այդտեղից էլ կառավարվում։ Ինչևէ։
Նույն Բաղրամյան 26–ից խրախուսվեց նաև Որոտանի ՀԷԿ–ի վաճառքը, որն ամենախայտառակ գործարքն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ
Որոտանի ՀԷԿ–ն էլ սեփականաշնորհեցին շատ ցածր գնով ու մութ ձևով։ Բացահայտ երևում է, թե ով է իրական գնորդն, ու ով է օգտվելու հոսանքի գնի թանկացումից (դատելով ամենից՝ Որոտանի իրական տերերը տնաբույծ «ամերիկացիներն» են, ովքեր շատ ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա են ստանում, ու հետո ՀԷՑ–ին ստիպում են թանկ գնով գնել այն՝ թալանի համար «վճարման հանձնարարական» տալով ՀՀ քաղաքացիներին)։
Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք նմանատիպ գործարքները խաղի կանոն են դարձել։
Այժմ հերթը հասել է Հայաստանին։ Այն գնելու համար նոր Սահմանադրություն են առաջարկում։ Դա «Այո՛ թալանին» կարգախոսն առաջ տանելու Սահմանադրություն է։
Ովքեր համակերպվում են դրա հետ՝ թող կողմ քարոզեն սահմանադրափոխության օգտին, կամ էլ «1in.am»–ների տաղավարներում դիշովկի կարգավիճակով պայքարեն «սահմանադրական» հեղաշրջմանը «ոչ» ասողների դեմ։
Իսկ ովքեր չեն ուզում, որ Հայաստանը վերածվի մի մեծ ՀԷՑ–ի, կամ էլ սեփականաշնորհվի մի խումբ մարդկանց կողմից, պետք է ակտիվ դեմ դուրս գան վերարտադրման գործընթացին։
Որոտանի ՀԷԿ, ՀԷՑ, Մարզահամերգային համալիր … հերթը Հայաստանինն է
Մարզահամերգային համալիրը վաճառել են շքեղ առանձնատան գնով՝ 30 միլիոն դոլարով։ Դե լավ, թող երկու կամ երեք առանձնատան գին լինի, միևնույն է՝ էժան է։
Միգուցե իշխանություններին գայթակղել է այն հանգամանքը, որ գնորդը խոստացել է «թույն կայֆերի» տարածքի՞ վերածել ՄՀՀ–ն, ո՞վ գիտե։
Ի դեպ, գնորդ հանդիսացող «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ն բոլորովին վերջերս է ստեղծվել։ Ակնհայտ է, որ այդ կազմակերպությունը գրանցվել է հենց ՄՀՀ–ի գործարքի համար։
Հարկ է նկատել, որ ՄՀՀ–ի պատմությունը շատ «խուճուճ» է ստացվում։ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք այն խլվեց գործարար Մուրադյանից։ Հետո իշխանությունները սկսեցին պարտքի տակ գցել այդ կառույցը։ Մի պահ ՄՀՀ–ն «ի պահ» տրվեց Պաշտպանության նախարարությանը։ Հիմա էլ վաճառել են 30 միլիոն դոլարով, այսինքն՝ նման կառույցի իրական գնից զգալիորեն ցածր՝ «շան մսի» գնով։
Առնվազն կարելի է կասկածել, որ գործ ունենք դասական «ատկատային» գործարքի հետ, երբ գնորդը պաշտոնապես մի գին է վճարում, իսկ իրականում՝ այլ գին։ Շահում են բոլորը, տուժում են ՀՀ–ն ու ՀՀ քաղաքացին։
Փաստեր, իհարկե, չունենք, բայց հաշվի առնելով այս իշխանության բնույթն ու գործելաոճը՝ «ատկատի» վարկածը շատ իրական է թվում։ Կամ էլ հենց իրենք են գնորդները՝ այլ մարդու անվան տակ, այսինքն՝ ինչպես Որոտանի ՀԷԿ–ի պարագայում, ինչպես հայաստանյան հեռուստաընկերությունների մեծ մասի պարագայում, ինչպես կարմիր կետագծերի թալանչիական «բիզնեսի» պարագայում, ինչպես տարատեսակ այլ բիզնեսների պարագայում։
«Ատկատային» գործունեությունն այնքան տարածվեց Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում, որ Սերժ Սարգսյանն այդ մասին խոսեց հրապարակավ։ Պարզ էր, որ Տիգրան Սարգսյանն ինքնագլուխ չէր գործում «ատկատների» հարցում։ Պարզ էր նաև, որ Սերժ Սարգսյանը նախընտրական փիար է անում՝ բոլորի աչքի առաջ «քլնգելով» Տիգրանին ու նրան մեղադրելով «ատկատակերության» մեջ։ Բայց տվյալ դեպքում հարկ է արձանագրել, որ «ատկատի» գոյության մասին խոսվեց ամենաբարձր մակարդակով։ Ճիշտ է, դրանից հետո «ատկատները» ոչ թե վերացան, այլ դրանց չափաբաժիններն ավելացան, ու օգտվողների «կռուգը» նեղացավ, բայց, ամեն դեպքում։
Հիմա ՄՀՀ–ն վաճառում են մեկ ամիս առաջ ստեղծված կազմակերպությանը։ Բա ո՞նց չկասկածես, որ մի բան այն չէ։ Բա որ հետո պարզվի, որ ՄՀՀ–ի վաճառքի գումարներն ուղղվելու են ՀԷՑ–ի ախորժակը բավարարելուն։ Այն ախորժակի, որը Բաղրամյան 26–ից է բացվում, և այդտեղից էլ կառավարվում։ Ինչևէ։
Նույն Բաղրամյան 26–ից խրախուսվեց նաև Որոտանի ՀԷԿ–ի վաճառքը, որն ամենախայտառակ գործարքն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ
Որոտանի ՀԷԿ–ն էլ սեփականաշնորհեցին շատ ցածր գնով ու մութ ձևով։ Բացահայտ երևում է, թե ով է իրական գնորդն, ու ով է օգտվելու հոսանքի գնի թանկացումից (դատելով ամենից՝ Որոտանի իրական տերերը տնաբույծ «ամերիկացիներն» են, ովքեր շատ ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա են ստանում, ու հետո ՀԷՑ–ին ստիպում են թանկ գնով գնել այն՝ թալանի համար «վճարման հանձնարարական» տալով ՀՀ քաղաքացիներին)։
Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք նմանատիպ գործարքները խաղի կանոն են դարձել։
Այժմ հերթը հասել է Հայաստանին։ Այն գնելու համար նոր Սահմանադրություն են առաջարկում։ Դա «Այո՛ թալանին» կարգախոսն առաջ տանելու Սահմանադրություն է։
Ովքեր համակերպվում են դրա հետ՝ թող կողմ քարոզեն սահմանադրափոխության օգտին, կամ էլ «1in.am»–ների տաղավարներում դիշովկի կարգավիճակով պայքարեն «սահմանադրական» հեղաշրջմանը «ոչ» ասողների դեմ։
Իսկ ովքեր չեն ուզում, որ Հայաստանը վերածվի մի մեծ ՀԷՑ–ի, կամ էլ սեփականաշնորհվի մի խումբ մարդկանց կողմից, պետք է ակտիվ դեմ դուրս գան վերարտադրման գործընթացին։
Երրորդ տարբերակ չկա։
Կարեն Հակոբջանյան