Բաղրամյան 26–ի կրնկի տակ գտնվող Նազարյան Ռոբերտի «կանտոռան» մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել։
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015 թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում, նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները, հաստատել էր հանձնաժողովին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը: ... 2015թ-ի օգոստոսի 6-ին՝ պատասխան-առաջարկների ստացման օրը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խորհրդատվական ծառայության մատուցման գնային առաջարկներ ստացել է միայն երկու՝ «Մաքքենզի ընդ Քոմփանի» (McKinsey & Company) և «Դելոիթ Քնսալթինգ» (Deloitte Consulting) ընկերություններից»,– մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։
Փաստորեն, ՀԾԿՀ–ն ուզում է բարձրացնել այդ կառույցի նկատմամբ հանրային վստահությունը ու բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները։ Այսինքն, հարկատուներիս հաշվին խորհրդատվական ընկերություններ են հրավիրվելու, որպեսզի Նազարյան Ռոբերտը ճիշտ դուրս գա, Սերժ Սարգսյանի համար ցանկալի տարբերակով հոսանքի գնի բարձրացումը հիմնավորվի, ու «շուխուր» չլինի։
Հերիք չէ՝ այդ ձրիակերների հանձնաժողովն ենք պահում, հիմա էլ պետք է վճարենք այդ ձրիակերներին խորհուրդներ տվող «ֆիռմա» անուններով կազմակերպություններին։ Իսկ թե ինչքան էլ «ատկատ» կարվի այդ խորհրդատվության գործի մեջ, Նազարյանին ու իր տերերին է հայտնի։
Խորհրդատվությունն ու աուդիտն ուզում են անցկացնել լրիվ ուրիշ նպատակով, բայց փորձում են դա հանրության վրա «նաղդել» որպես ՀՀ քաղաքացու շահերից բխող գործընթաց։
Իրականությունն այն է, որ աուդիտն անցկացնում են մի քանի նպատակով՝
1.հոսանքի գնի թանկացման հիմնավորում,
2.ՀԷՑ–ի նոր գնորդի պահանջի ապահովում,
3. «կերած» փողերի «արդարացի» բաշխման ստուգում։
Այնպես որ, թող իզուր դեմագոգիայով չզբաղվեն։
Գևորգ Գևորգյան
Հ.Գ.։ Հոդվածը տպվելուց հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ ընտրվել է ՀԾԿՀ–ի խորհրդատու կազմակերպությունը։ «Դելոիթ Քնսալթինգ» (Deloitte Consulting)–ն է։
Ձրիակերների որջն ու «ատկատային» աուդիտը