-Հայաստանում ավելի շատ մրցանակներ կան, քան տվյալ տարվա ընթացքում լույս տեսնող որակյալ գրքերի թիվն է։ Շատ լավ է, որ մրցանակները շատ են, և շատ լավ կլինի, որ այդ մրցանակներն արժանիորեն հասնեն իրենց տերերին։ Դժբախտաբար, սակայն, միշտ չէ, որ այդպես է լինում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում գրական ասպարեզում տրվող մրցանակների մասին՝ ասել է գրականագետ Դավիթ Գասպարյանը։
Նա նշել է, որ գրողի գործը ստեղծագործությամբ ապրելն է, և երբ գնահատվում ես, հաճելի է, բայց, ըստ գրականագետի, արդեն օրինաչափություն է դարձել պլանային համակարգի մեջ լինելը։
-Այս տարի նախագահի մրցանակ է ստանում գիրքը, մյուս տարի՝ պետական, նախորդ տարի՝ Գրողների միության։ Այդպես չի կարելի. պետք է շրջանակը լայնացնել։ Երբեմն հանձնաժողովների անդամների անունները լսելիս մտածում ես՝ գիրքդ արժե՞, որ ներկայացնես մրցույթին։ Պետք է այդ հանձնաժողովը լրացվի, թարմացվի։ Հանձնաժողովներում կան մարդիկ, որոնց ներկայությունը փակում է ճիշտ գրքի ճանապարհը,-նշել է նա։
Իսկ բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենն էլ ասել է, որ, ընդհանուր առմամբ, ըստ իր դիտանկյունի, շնորհվել են արժանավոր մարդկանց։
-Սովետական Միության ժամանակաշրջանում շատ արժանավոր մարդիկ մրցանակի չարժանացան՝ դուրս գալով այդ համակարգից, հիմա մարդիկ, բացը լրացնելու, ոչ թե գրքի այլ վաստակի համար են տալիս մրցանակ,-ասել է նա։
Դավիթ Գասպարյանն էլ հակադարձել է, որ վաստակ գնահատելը վատ բան չէ, բայց պետք է գնահատվի արժանավոր մարդու վաստակը։
Ո՞վ է արժանի գրական մրցանակի

7or.am