Քաղաքական

10.08.2015 23:11

Քննարկում Կառավարությունում՝ ՀԷՑ–ում իրականացվելիք աուդիտի վերաբերյալ

Քննարկում Կառավարությունում՝ ՀԷՑ–ում իրականացվելիք աուդիտի վերաբերյալ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության և հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ:
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է ռուսական կողմի հետ համատեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է միջազգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած առաջարկների փաթեթի մասին՝ նշելով, որ դրանք արդեն ամփոփվել են և առաջիկա օրերին ուղարկվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։