Բաղրամյան 26–ին կից գործող քարոզչամեքենան սահմանադրափոխության թեմայով երեք տիպի բլեֆ է դրել շրջանառության մեջ։
Դրանք են՝
1.Սերժ Սարգսյանը դեմ է Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի առաջարկած սահմանադրական փոփոխությունների մոդելին:
2.Եթե հանրաքվեով անցնի առաջարկվող նախագիծը, ապա Սերժ Սարգսյանը չի զբաղեցնի ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոնները:
3.Սերժ Սարգսյանը կարող է վերարտադրվել նաև գործող Սահմանադրությամբ՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը. ՀՀԿ ղեկավարը հոգու խորքում հենց այդ տարբերակի կողմնակիցն է։
Էլի կան բլեֆային բանաձևեր, բայց սրանք հիմնականներն են, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով տարածվում են ինչպես ՀՀԿ–ականների, այնպես էլ «անկախ» մամուլի և հաճախորդ քաղաքական գործիչների միջոցով։
Բայց որքան էլ նման բաներ տարածեն, միևնույն է, դա չի աշխատի։
Քանի՞ ոչխար կա Հայաստանում, ով կհավատա, թե, իբր, Սերժ Սարգսյանը դեմ է այն մոդելին, որն առաջարկում է Գագիկ Հարությունյանի հանձնաժողովը, բայց ստիպված համակերպվում է դրա հետ, ու պատրաստվում նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի։
Քանի՞ մարդ կա, ով չգիտի, որ Սերժ Սարգսյանի համար իր իսկ խոսքն արժեք չունի, և սուտ ասելն աչքը թարթելու պես մի բան է։
Ի դեպ, ԱԺ նախագահ չդառնալու մասին խոստումը, ի տարբերություն վարչապետ ու նախագահ չդառնալու խոստման, Սերժը տվել է այլոց շուրթերով։ Թեև, եթե ինքն անձամբ էլ մի բան ասի, ապա դա արժանահավատ չէ, քանզի նա այնքան բաներ է ասել ու հակառակն արել, որ նրա խոսքի նկատմամբ ձևավորվել է կայուն վերաբերմունք։
Իսկ քանի՞ անմեղսունակ կա Հայաստանում, որ չհասկանա՝ գործող Սահմանադրությամբ Սերժը չի կարող վերարտադրվել վարչապետի կարգավիճակով։ Դե, եթե կարողանար, ապա ինչո՞ւ էր նախաձեռնում «սահմանադրական» հեղաշրջումը։
Իշխանամետ քարոզիչները «մուտիտներեն անում», թե բա՝ Սերժին գործող Սահմանադրությունն է ձեռք տալիս, ու նա «ոչ»–ի կողմնակից է, բայց դե, քանի՞ հիմար կա մեր երկրում, որ կհավատա այդ էժանագին պատումներին։
Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի համար սահմանադրափոխության գործընթացը կենաց–մահու նշանակություն ունի։ Գործող Սահմանադրության 50–րդ հոդվածով նա վերածվում է «կաղ բադիկի», և դա է պատճառը, որ նա, քաղաքական ժառանգորդի բացակայության պայմաններում, փորձում է լուծել իր վերարտադրության հարցը։
Եթե հանրաքվեն տապալվի, ապա իշխանական բուրգը կփլուզվի թղթե տնակի նման, և Սարգսյանը կդառնա թիվ մեկ տուժողը (ՀՀԿ–ն շատ հանգիստ կարող է «սալտո» տալ, իսկ ահա ինքը՝ ոչ)։
Այնպես որ, «ոչ» ասելով սահմանադրական փոփոխություններին՝ քաղաքացին «այո» կասի իշխանափոխությանը։
Բ26–ի եռաստիճան բլեֆը
Բաղրամյան 26–ին կից գործող քարոզչամեքենան սահմանադրափոխության թեմայով երեք տիպի բլեֆ է դրել շրջանառության մեջ։
Դրանք են՝
1.Սերժ Սարգսյանը դեմ է Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի առաջարկած սահմանադրական փոփոխությունների մոդելին:
2.Եթե հանրաքվեով անցնի առաջարկվող նախագիծը, ապա Սերժ Սարգսյանը չի զբաղեցնի ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոնները:
3.Սերժ Սարգսյանը կարող է վերարտադրվել նաև գործող Սահմանադրությամբ՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը. ՀՀԿ ղեկավարը հոգու խորքում հենց այդ տարբերակի կողմնակիցն է։
Էլի կան բլեֆային բանաձևեր, բայց սրանք հիմնականներն են, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով տարածվում են ինչպես ՀՀԿ–ականների, այնպես էլ «անկախ» մամուլի և հաճախորդ քաղաքական գործիչների միջոցով։
Բայց որքան էլ նման բաներ տարածեն, միևնույն է, դա չի աշխատի։
Քանի՞ ոչխար կա Հայաստանում, ով կհավատա, թե, իբր, Սերժ Սարգսյանը դեմ է այն մոդելին, որն առաջարկում է Գագիկ Հարությունյանի հանձնաժողովը, բայց ստիպված համակերպվում է դրա հետ, ու պատրաստվում նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի։
Քանի՞ մարդ կա, ով չգիտի, որ Սերժ Սարգսյանի համար իր իսկ խոսքն արժեք չունի, և սուտ ասելն աչքը թարթելու պես մի բան է։
Ի դեպ, ԱԺ նախագահ չդառնալու մասին խոստումը, ի տարբերություն վարչապետ ու նախագահ չդառնալու խոստման, Սերժը տվել է այլոց շուրթերով։ Թեև, եթե ինքն անձամբ էլ մի բան ասի, ապա դա արժանահավատ չէ, քանզի նա այնքան բաներ է ասել ու հակառակն արել, որ նրա խոսքի նկատմամբ ձևավորվել է կայուն վերաբերմունք։
Իսկ քանի՞ անմեղսունակ կա Հայաստանում, որ չհասկանա՝ գործող Սահմանադրությամբ Սերժը չի կարող վերարտադրվել վարչապետի կարգավիճակով։ Դե, եթե կարողանար, ապա ինչո՞ւ էր նախաձեռնում «սահմանադրական» հեղաշրջումը։
Իշխանամետ քարոզիչները «մուտիտներ են անում», թե բա՝ Սերժին գործող Սահմանադրությունն է ձեռք տալիս, ու նա «ոչ»–ի կողմնակից է, բայց դե, քանի՞ հիմար կա մեր երկրում, որ կհավատա այդ էժանագին պատումներին։
Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանի համար սահմանադրափոխության գործընթացը կենաց–մահու նշանակություն ունի։ Գործող Սահմանադրության 50–րդ հոդվածով նա վերածվում է «կաղ բադիկի», և դա է պատճառը, որ նա, քաղաքական ժառանգորդի բացակայության պայմաններում, փորձում է լուծել իր վերարտադրության հարցը։
Եթե հանրաքվեն տապալվի, ապա իշխանական բուրգը կփլուզվի թղթե տնակի նման, և Սարգսյանը կդառնա թիվ մեկ տուժողը (ՀՀԿ–ն շատ հանգիստ կարող է «սալտո» տալ, իսկ ահա ինքը՝ ոչ)։
Այնպես որ, «ոչ» ասելով սահմանադրական փոփոխություններին՝ քաղաքացին «այո» կասի իշխանափոխությանը։
Կարեն Հակոբջանյան