Լրահոս

16.11.2009 16:11


Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է հող հանձնել

Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է հող հանձնել

«Դե ֆակտո» ակումբում քաղաքագետ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը նշել է, որ վերջերս հաճախ է եղել եվրոպական երկրներում, և այնտեղի փորձագիտական շրջանակներն իրեն հայտնել են, որ իրենց տպավորությամբ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանձնել տարածքները: Իգոր Մուրադյանի համար, սակայն, այդ պատրաստակամությունը զարմանալի է, քանի որ Հայաստանից  այսօր ոչ ոք տարածք չի պահանջում։ Նա նշել է նաև, որ ընդդիմադիր բոլոր ուժերն էլ ավելի շուտ կհանձնեին տարածքները, քանի որ բոլորը մտածում են միայն սեփական շահի մասին։

Այնուամենայնիվ, Ի.Մուրադյանի կարծիքով ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն բխում է աշխարհի բոլոր ուժային կենտրոնների շահերից։ Քաղաքագետն իր հույսը կապում է ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, այլապես, նրա կարծիքով, ամեն ինչ կորած է։ 

-Ովքե՞ր են հայերը, որ տարածք հանձնեն կամ չհանձնեն,- այնուամենայնիվ, նշել է Ի.Մուրադյանը։  

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը