Հաճախորդների հետ հարաբերվելիս ՀՀԿ ղեկավարն առաջնորդվում է «Պատվիրի՛ր մեկ անգամ, օգտագործի՛ր «հավերժ»» սկզբունքով։ Փորձը ցույց է տալիս, որ դա նրան շատ դեպքերում հաջողվում է, բայց քանի որ հաճախորդներն իրար հետևից «պայթում» են, ստիպված է նրանց նորանոր ֆունկցիաներ տալ ու «քաշվել»։
Ասել է թե՝ «հավերժ» օգտագործելու մասով խնդիրներ են առաջացել։
Ո՞ւմ է պետք այն հաճախորդն, ով բացահայտված է։
Ո՞ւմ է պետք Արտաշես Գեղամյանը, երբ նա ՀՀԿ ցուցակում է։
Ո՞ւմ է պետք Դավիթ Շահնազարյանը, երբ նա չի էլ թաքցնում, որ «բալետ է անում» Սերժ Սարգսյանի համար, և պաշտոն խնդրում նրանից, ու երբ նրա աշխատողները «վառվում» են «Օպերա» օպերացիայի ամենաթունդ պահին։
Ո՞ւմ է պետք ՀՅԴ–ական Հրանտ Մարգարյանը, երբ նա ՀՀԿ–ական Կարեն Ավագյանից ավելի շատ էնտուզիազմով է քարոզում «սահմանադրական» հեղաշրջման օգտին՝ այդպիսով «վառվելով» հանրության մոտ։
Ո՞ւմ է պետք Արամ Զավենի Սարգսյանը, երբ նա ակտիվանում է միայն «1in.am»–ի տաղավարում և Նիկոլ Փաշինյանի հետ ներտեսակային դաժան պայքարի ժամանակ։
Ո՞ւմ է պետք նույն Նիկոլ Փաշինյանը, ով ցույց է տվել, որ «ինստիտուցիոնալացվելուց» բացի՝ ոչինչ չի կարողանում անել դեռևս «Իմպիչմենտի» ժամանակներից (շատերը, թերևս, չգիտեն, որ Նիկոլի գլխավորած «Իմպիչմենտ» դաշինքը 2007 թվին նույն առաքելությունն ուներ, ինչ հիմա, այն է՝ «թունդ ընդդիմադիր» բառապաշարով պահել ՀՀԿ ղեկավարի թիկունքը)։
Սույն հաճախորդն այնքան անտաղանդ է, որ մի կողմից հայտարարում է, թե սահմանադրափոխությունը ՀՀԿ ղեկավարի վերարտադրման համար է արվում, բայց միաժամանակ հայտարարում է, որ նույն ՀՀԿ ղեկավարը գործող Սահմանադրությամբ էլ կարող է վերարտադրվել, հետևաբար դա կեղծ օրակարգ է։
Նիկոլ Փաշինյանի ասելով՝ ստացվում է, որ Սերժը մազոխիստ է, քանզի կարող է գործող Սահմանադրությամբ էլ հանգիստ վերարտադրվել, բայց ընտրել է սահմանադրափոխության գլխացավանքային ճանապարհը։
Բոլորս էլ գիտեք, որ ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանը մազոխիստ չէ, և իր իշխանության պահով շատ հաշվենկատ է, հետևաբար անհեթեթ է պնդելը, թե գործող Սահմանադրությամբ էլ նա կարող է վերարտադրվել, բայց ընտրել է Գագիկ Հարությունյանի հետ գյալաջի անելու տարբերակը։
Մի խոսքով, սահմանադրափոխության պահով Նիկոլն այնպես ընկավ ծուղակը, որ անգամ Խաչատուր Սուքիասյանի փողերը չեն օգնի այդտեղից դուրս գալու համար։
Թեև հիմա Նիկոլը թիվ մեկն է համարվում հաճախորդաց բանակում, բայց դե, մեջն ի՞նչ։ Հրե՛ն, Շարմազանովը նույն բանն է ասում «սահմանադրական» հեղաշրջման թեմայով։ Էլ Նիկոլին պահում են, որ ի՞նչ անեն։
Պատվիրիր մեկ անգամ, օգտագործիր «հավե՞րժ»

Սամվել Խաչագողյան