Լրահոս

16.11.2009 15:55


Կոնյակի արտադրության ոլորտում արձանագրվել է 55-60% անկում

Կոնյակի արտադրության ոլորտում արձանագրվել է  55-60% անկում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գինի արտադրողների միության նախագահ Ավագ Հարությունյանը

նշել է, որ 14-15-րդ դարերում գինու արտադրությունը եղել է տնտեսության կարևորագույն մաս, բայց տարիների ընթացքում տարբեր ազդեցությունների շնորհիվ արդեն որպես կովկասյան արտադրանք են ընդունվում հայկական կոնյակը և վրացական գինին։

-Եվ հիմա մեր խաղողի  բերքի 85-90%-ը գնում  է կոնյակի արտադրությանը, և ընդամենը 10-15%-ը՝ գինու արտադրությանը,-նշել է նա։

Նրա խոսքերով՝  մենք միշտ արտահանել էնք 0,5-1 մլն շիշ գինի։

 -Պոտենցյալը 7-8 մլն  շիշ է։ Արտահանվող հայկական գինու 70%-ն ԱՊՀ երկրներ է գնում, 30%-ը բաժանվում է ԱՄՆ-ի և ԵՄ երկրներին։ Մեր շուկան Ռուսաստանն է. 30%-ը գնում են մեր հայրենակիցները,-ասել է նա։

Ըստ Ավագ Հարությունյանի՝ կոնյակի արտադրության ոլորտում մենք ունենք 55-60% անկում, իսկ Նոր տարվա նախօրյակին այդ թիվը կկազմի 15-20%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը