Լրահոս

08.08.2015 13:15


Ծեծել է հղի կնոջը՝ պատճառելով հոգեկան տառապանքներ

Ծեծել է հղի կնոջը՝ պատճառելով հոգեկան տառապանքներ
38-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հղի կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար: Այս մասին հայտնում է Փաստինֆո–ն։
Ըստ մեղադրանքի՝ Հարությունը, շուրջ 2 տարի պարբերաբար գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում 3-4 անգամ բռունցքներով հարվածել է հղի կնոջ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ, ինչի հետևանքով կինը հեռացել է տանից և դիմել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթհաուս» կանանց աջակցման կենտրոն։
Մանրամասները՝ Փաստինֆո–ում։

Այս խորագրի վերջին նյութերը