Գերիշխող դիրքի առկայությունն օրենքով թույլատրված է, գերիշխող դիրքի չարաշահումը՝ արգելված
«Հենարան» ակումբում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մինասյանն ու Վարդան Այվազյանն անդրադարձել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության և Գագիկ Մինասյանի օրենսդրական նախաձեռնություններին։
Գ. Մինասյանը նշել է, որ Հայաստանը հակամենաշնորհային օրենսդրություն չունի, քանի որ ՀՀ-ի նման երկրում՝ աշխարհագրական իրավիճակ, փոքր շուկա, հարևաններ, շատ ավելի ճիշտ է ունենալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենք, քան հակամենաշնորհային օրենք։
-Մեզ մոտ գերիշխող դիրքի առկայությունն օրենքով թույլատրված է, սակայն արգելված է գերիշխող դիրքի չարաշահումը։ Սա բավական լուրջ ունակություններ է պահանջում այն մարմնից, որը պետք է հետևի, որ այն տնտեսվարող սուբյեկտը, ում թույլատրված է գերիշխող դիրք ունենալ, չարաշահումներ չանի։ Շատ ավելի հեշտ է ուղղակի արգելել և ամրագրել, որ նա դուրս է գալիս այդ սահմաններից։ Սակայն ամբողջ բարդությունը այն է, որ դրանից կտուժեն մեր պետությունն ու սպառողը, քանի որ եթե փոքր տնտեսվարողները փորձեն ներկրել կամ արտահանել այդ ապրանքները, դրանք նախ դրսում կլինեն ոչ մրցունակ, իսկ ներսում՝ էլ ավելի թանկ։ Հետևաբար այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, երբ մեր արտաքին ճանապարհները մոնոպոլիզացված են մեկ պետության կողմից, շատ ավելի տրամաբանական է գնալ գերիշխող դիրքի թույլտվության, բայց այդ դիրքի չարաշահումն արգելման ճանապարհով,-ընդգծել է Գ.Մինասյանը։
Նա նշել է, որ ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մեջ ինքն առաջարկում է, որ գերիշխող դիրքի չարաշահման արձանագրման դեպքում այդ չարաշահման հետևանքով առաջացած ողջ շահույթը տեղափոխել պետական բյուջե։
Կառավարության մոտեցումն այս հարցի նկատմամբ, նրա խոսքերով, հետևյալն է. գործադիրը նշում է, որ այդ հաշվարկը գործնականում շատ դժվար է իրականացնել, և գաղափարը կիրառության մեջ հնարավոր է խնդիրներ առաջացնի, իսկ եթե իրականացման ժամանակ խութեր են ռաջանում, միշտ անբարեխիղճ չինովնիկ և հարկատու են հայտնվում, որոնք համաձայնության են գալիս ի վնաս պետական բյուջեի։
-Այս պարագայում մեր նման երկրներում օրենսդրությունը պետք է լինի հակակոռուպցիոն,-ասել է Գագիկ Մինասյանն ու հավելել, որ կառավարության ներկայացրած նախագծում ոչ թե չարաշահման հետևանքով ձևավորված շահույթն է մեծանում, այլ շրջանառությունից գանձվող և պետական բյուջե տեղափոխվող գումարը 2%-ի փոխարեն դառնում է 5%։-Իհարկե, սա ավելի հեշտ իրականացվող գործընթաց է ու միտված է նույն խնդրի կարգավորմանը, և երբ այն գա Ազգային ժողով, ես իմ օրենսդրական նախաձեռնությունը կհանեմ։
Վարդան Այվազյանը ևս փաստել է, որ օրենսդրական նախաձեռնության իրականացման մեխանիզմների մեջ լրջագույն խնդիրներ կան, և գործընթացի իրականացման ընթացքում պաշտոնյայի կարգավիճակը պետք է խիստ հստակեցվի չարաշահման հնարավորությունից խուսափելու համար։
-Որ պահին տվյալ չինովիկը չարաշահման հնարավորություն ունեցավ, նա ավտոմատ կարող է ցանկացածին խաղից դուրս հանել։ Սուբյեկտիվիզմը պետք է հանվի։ Կառավարության և պարոն Մինասյանի հետ մենք քննարկել ենք, որ նախագիծն ընդհանուր տարբերակով բերվի ԱԺ, և ընթացակարգը պարզ լինի, ոչ թե՝ չինովնիկը բարոյահոգեբանական դրդումից ելնելով՝ իրավունք ունենա ասելու՝ դուք խախտել եք և 5% տուգանք պետք է վճարեք։ 5%-ը լրջագույն թիվ է, և ցանկացած տնտեսվարողի կարող է միանգամից խաղից հանել։ Ուստի, չինովնիկի՝ զուտ իր կամայական որոշման կայացման հավանականությունը պետք է հավասարեցվի 0-ի, որովհետև չինովնիկի կամայականությունից որոշ կազմակերպություններ կարող են իսպառ վերացվել, որոշներն էլ մոնոպոլ կարգավիճակ ստանալ,-ընդգծել է նա։
Գագիկ Մինասյանն էլ հավելել է, որ շրջանառության 5%-ը շատ ավելի մեծ կարող է լինել, քան չարաշահման հետևանքով ձեռք բերված ողջ շահույթը։ Հետևաբար կառավարության օրենսդրական նախաձեռնության մեջ պատիժը շատ ավելի մեծ կարող է լինել։
Օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովի մակարդակով կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում։ Ամենայն հավանականությամբ, դրանց վերաբերյալ տեղի կունենան նաև լսումներ։

Արփի Բեգլարյան