Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Տոյոտա» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաները
Օգոստոսի 7-ին՝ ժամը 21.49-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 85 PS 800 և «Դեյվու» մակնիշի 853 LP 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: