Տնտեսական

07.08.2015 15:19


Կարտոֆիլն 95 դրամով թանկացել է

Կարտոֆիլն 95 դրամով թանկացել է

2015թ. հուլիսին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնանկում՝ հունիսի համեմատ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է պարենային ապրանքների 4.6% գնանկումով:

ԱՎԾ բաժնի պետը նշել է, որ նվազել են մրգի, բանջարեղենի, ձվի, հացամթերքի, մսամթերքի, ձկնամթերքի, կենդանական ու բուսական յուղի, շաքարավազի գները։ Իսկ հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի գներն աճել են։

Աճել է նաև կարտոֆիլի գինը՝ 95 դրամով:

–Այս տարվա եղանակային պայմանները նպաստել են, որ բերքն ավելի վաղ հասունանա, և ավելի բարձր գնով մտնի շուկա: Այդ դեպքում շուկայում կարտոֆիլի պակաս է լինում, ինչն էլ հանգեցնում է գների բարձրացման: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույնպես կարտոֆիլի գինն աճել էր,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը