Աշխարհ

07.08.2015 14:48


Թուրքական լիրան վերջին 14 տարվա ընթացքում ամենամեծ անկումն է գրանցել

Թուրքական լիրան վերջին 14 տարվա ընթացքում ամենամեծ անկումն է գրանցել

Քաղաքական անկայունությունն ու ԻՊ դեմ պայքարի հետ կապված անվտանգության սպառնալիքները լրջորեն խարխլում են Թուրքիայի տնտեսության նկատմամբ վստահությունը, ինչն առաջին հերթին ազդում է լիրայի դինամիկայի վրա: Այս մասին գրում է «Вести.Ru.»-ն:

Երկրի բնակչության արտարժութային ավանդների մասնաբաժինը հասել է 43%-ի, ինչը ռեկորդային է Թուրքիայի համար։ Այդ կապակցությամբ թուրքական լիրան գտնվում է դոլարի ծանր ազդեցության տակ, և այս տարվա սկզբից էժանացել է 16%-ով, որն արժույթի առավելագույն անկումն է՝ սկսած 2001–ից։

Նման իրավիճակի արդյունքում ծանր դրության մեջ է հայտնվել երկրի Կենտրոնական բանկը, քանի որ արտարժութային շուկայում նման իրավիճակի պարագայում տոկոսադրույքների իջեցումը բավականին վտանգավոր է:

«Դոլարացումը մի կենդանի է, որին շատ դժվար է վարժեցնել», - «Bloomberg»-ի հետ զրույցում հայտնել է վերլուծաբան Մանիկ Նարայինը՝ հավելելով, որ նման պայմաններում անհրաժեշտ է դրամավարկային քաղաքականության կտրուկ կոշտացումը, սակայն Թուրքիայի ԿԲ-ն դրան դեռ պատրաստ չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը