Լրահոս

16.11.2009 14:52


Վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իտալիա' մասնակցելու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովին։ Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք, կառավարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

ՀՀ վարչապետը ելույթ կունենա Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գագաթաժողովի ընթացքում։ Նախատեսվում են նաև հանդիպումներ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահի ինչպես նաեւ ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը