Տնտեսական

06.08.2015 13:14


41 մլն դրամ՝ բարձրախոսներ, 12 մլն դրամ՝ մարզական հագուստ ձեռք բերելու համար

41 մլն դրամ՝ բարձրախոսներ, 12 մլն դրամ՝ մարզական հագուստ ձեռք բերելու համար

Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվել է 41 միլիոն 450 հազար դրամ հատկացնել գործադրի աշխատակազմի տեխնիկական խնդիրները լուծելու համար։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ այդ գումարով Կառավարության երրորդ հարկում գտնվող դահլիճի համար բարձրախոսներ են գնելու:

Մեկ այլ որոշմամբ՝ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակիցների համար մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 12 միլիոն դրամ է հատկացվել:

Այդ գումարից յուրաքանչյուր մարզպետարանին կտրամադրվի 1 մլն 200 հազար դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը