Քաղաքական

06.08.2015 12:54

Հովիկ Աբրահամյանը վրդովվել է. դեսպանների հետ հանդիպումները գաղտնի չեն պահվել

Հովիկ Աբրահամյանը վրդովվել է. դեսպանների հետ հանդիպումները գաղտնի չեն պահվել

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հիշեցրել է ԱԳՆ–ի հետ իրենց պայմանավորվածության մասին, որ այլ երկրներում ՀՀ հյուպատոսների և դեսպանների հետ հանդիպումների մասին չպետք է տեղեկացնեն հանրությանն ու մամուլին:

Հ. Աբրահամյանն ընդգծել է, որ այդ պայմանավորվածությունը խախտողներ են եղել, և ինքը ստիպված է անուններ տալ՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հալեպի գլխավոր հյուպատոսի, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ Շվեդիայի դեսպանի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի հետ։

Նրանք երեքը Հովիկ Աբրահամյանի կողմից նկատողություն են ստացել։

–Ձեռնպա՛հ մնացեք լրատվամիջոցներին այդ մասին տեղեկացնելուց,- հրահանգել է նա։

Միջամտել է ՀՀ պաշտպանությանը Սեյրան Օհանյանը՝ հետաքրքրվելով, թե որն է նման պայմանավորվածության պատճառը։

–Խանգարում է արտաքին քաղաքականությանը։ Հիմա, Սեյրա՛ն Մուշեղիչ, եթե դուք ասեք՝ բանակի հրամանատարներին մի՛ հանդիպեք, մենք չենք հանդիպի,–արձագաքել է Հ. Աբրահամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։