Հարցազրույց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի հետ
-«Իրավունքը» 20 տարեկան է։ Ինչպե՞ս ծնվեց թերթն ստեղծելու գաղափարը։
-1989թ. «Սահմանադրական իրավունք միության» որոշումով հիմնադրվեց «Իրավունք» թերթն ու հիմնադրման հանձնարարությունը տրվեց ինձ։ Սկզբնական կապիտալը խորհրդային 300 ռուբլի էր։ Խորհրդային միության վերջին երկու տարվա ընթացքում հասցրել էինք խորհրդային միության մամուլի նոր օրենքով գրանցել։ Մեր թերթը ծնվեց ղարաբաղյան շարժման հետ միասին, անկախության ուղեկիցն է, ինչ-որ տեղ նաև անկախության խորհրդանիշերից մեկը դարձավ, և, պատկերավոր ասած, եթե համեմատենք տղա երեխայի հետ, ապա արդեն գնացել է բանակ ու բանակից վերադարձել։
-Ի՞նչ գնահատական կտաք անցած 20 տարիներին։
-Գնահատականը տալիս է ընթերցողը, որ մոտենում է կրպակին ու այդ թերթը գնում։ Եթե գնում են այդքան շատ, եթե գործնականում ամբողջ տպաքանակն իրացվում է, ու որպես կանոն՝ կրպակում հաջորդ օրն արդեն այն չես գտնի, ուրեմն ընթերցողը սիրում և հարգում է։ Հակադարձ կապն էլ կա։
-Թերթի գերտպաքանակը ե՞րբ է եղել։
-Պիկը եղել է մինչև 18 հազար։ Նույնիսկ պահ է եղել, որ լույս է ընծայվել 55 հազար տպաքանակով։ Դա նախընտրական շրջաններից մեկում էր՝ 1998-ին։ Հիմա տպաքանակը 12 հազար է, երբեմն հասնում է մինչև 15 հազարի։ Տատանումներ, բնականաբար, լինում են։
-Այն առաքելությունը, որը վերցրել էիք Ձեր վրա թերթը հիմնելիս, կարողացե՞լ եք ինչ-որ չափով կատարել։
-Առաքելությունն, այո՛, հենց ինչ-որ չափով, որովհետև դա շարունակվում է։ Դա շարունակական գործ է։ Քանի դեռ չեմ հասել թոշակառուի տարիքի, պարզ է, որ պետք է շարունակեմ կատարել այդ առաքելությունը։
-Անդրադառնանք ներքաղաքական կյանքին։ Համամի՞տ եք այն տեսակետին, որ ներքաղաքական դաշտում մի տեսակ լճացում է։ Եվ, առհասարակ, ի՞նչ է սպասվում Ձեր կանխատեսումներով։
-Լճացման պատճառը բավականին պարզ է. սպասողական վիճակ է հայ-թուրքական արձանագրությունների առումով (դեկտեմբերի 7-ին Էրդողանի մեկնումը Միացյալ նահանգներ), ու ակնկալվում է՝ վավերացնել-չվավերացնելու հարցում թուրքերի կողմից որոշակի պարզություն լինի։ Դե իսկ այստեղ, ինչպես հայտնի է, գործը Սահմանադրական դատարան մտցնելուն են սպասում մինչև թուրքերի արձագանքը։ Թուրքերի կողմից վավերացնելուց հետո միայն կմտնի Սահմանադրական դատարան, դրա կապակցությամբ էլ Դաշնակցությունն ու նրան միացած ուժերը սպասողական վիճակում են, քանի որ նախատեսել են բողոքի գործողությունների հաջորդ փուլը կապել դրա հետ։ Ինչ վերաբերում է նարնջագույն ընդդիմությանը՝ Կոնգրեսին, ապա այդ միավորը պարզապես սպառել է իր ռեսուրսը որպես այդպիսին ու խոշոր հաշվով անելիք չունի։ Նրանք էլ սպասողական վիճակում են, որ ինչ-որ պահ գա, որ լինի վատ, շատ վատ ու էլ ավելի վատ, որպեսզի նորից կարողանան ապակայունացման ալիք ստեղծել, այդ ալիքի վրա բարձրանալ։ Եթե Դաշնակցությունն էլ իր պասիվությամբ շատ հապաղի, ապա ասպարեզում կարող են հայտնվել ընդդիմադիր նոր ձևաչափեր, նոր դեմքեր։ Կյանքը չի սպասում։
-Կանխատեսո՞ւմ եք, թե ովքեր են լինելու այդ նոր դեմքերը։
-Դժվար է այժմ կանխատեսել։
-Բայց չե՞ք բացառում, որ կլինեն։
-Լինելը շատ հնարավոր է, որովհետև քաղաքական դաշտը, քաղաքական գործունեությունը վակուում, որպես այդպիսին, չի սիրում։ Կարող է նույնիսկ մրցակցություն լինել, թե ովքեր կլինեն այդ տարրերը։
-Իշխանություն-ընդդիմություն ճակատում ի՞նչ է սպասվում։
-Հետագայում արդեն ամեն ինչ պայմանավորված կլինի հայ-թուրքական հարաբերությունների ընթացքով։ 2010-ի գարնանը սկզբունքորեն գնալու է ավելի ակտիվ փուլ, քանի որ վերջնական պահը կարծեք թե այդ ժամանակ է ակնկալվում՝ մինչև ապրիլի 24-ը։ Դրանից հետո՝ արդեն 2010-ի վերջին՝ 2011թ. խորհրդարանական ընտրություններից առաջ պայմանավորված կլինի ներքաղաքական կյանքը։ Բոլորի մոտ էլ սպասողական վիճակ է, դրա համար էլ սուր բախումներ չկան որպես այդպիսիք։
-Կարծում եք, որ մինչև 2010-ի ապրիլը Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի՞ արձանագրությունները։
-Եթե առհասարակ վավերացնող են, կշտապեն այդ ժամանակ վավերացնել՝ ապրիլի 24-ի նախօրեին, որպեսզի ևս մեկ անգամ դառնա լծակ, որ Միացյալ նահանգների ու այլ երկրների բարձրագույն ներկայացուցչական մարմինները չքննարկեն հարցը։ Ինչպես, փաստորեն, «Ճանապարհային քարտեզը» թույլ տվեց Օբամային խուսափել իր խոստումից։
Հովհաննես Գալաջյան.

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը