Կրեմլ. «Ռուս զինվորականները չեն մասնակցի Սիրիայում ԻՊ դեմ պայքարին»
Ռուս զինվորականների՝ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարին մասնակցելու հարցը բարձրացված չէ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ավիացիան նույնպես չի օգնի կոալիցիային։
«Ո՛չ. դա ոչ մի կերպ չի քննարկվում։ Այդ հարցը դրված չէ օրակարգում»,–ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի դիմել Վլադիմիր Պուտինին Սիրիա ռուսական զորքեր ուղարկելու խնդրանքով։

7or.am