Իգոր Մուրադյան. «Ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան իրենք իրենցով պատրաստ չեն այս գործընթացի շարունակությանը»
-Ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան իրենք իրենցով պատրաստ չեն այս գործընթացի շարունակությանը,- «Դե ֆակտո» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը։
Նրա կարծիքով Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն ավելի շուտ արձանագրություններ են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև, քան Թուրքիայի և Հայաստանի։ Իգոր Մուրադյանի կարծիքով կարևորագույն հարցերից է՝ կկարողանա՞ արդյոք ԱՄՆ-ը մինչև վերջ երաշխավոր լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ըստ Իգոր Մուրադյանի՝ ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ աջակցել այս գործընթացին, ինչի շնորհիվ դիվիդենտներ է շահում Ռուսաստանը։ Հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը՝ Իգոր Մուրադյանը չի բացառել, որ կա՛մ Ռուսաստանը «կհամոզի» Թուրքիային չշարժվել ամերիկյան սցենարով, կա՛մ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները և Միացյալ Նահանգներին «adios» կասի։
-Մեր տարածաշրջանը կատու չէ, որը քայլում է ինքն իրեն. այն շատ ամուր կապված է Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմավարության հետ։ Այս իրավիճակում, երբ ԱՄՆ-ի ղեկավարությունը շփոթված է, և մոռացվել է նույնիսկ Իրաքը, Կովկասն ԱՄՆ-ի համար նվազ կարևոր է դառնում, և Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավիճակը նվազում է։

7or.am