Լրահոս

04.02.2011 15:02


«Google»–ը հակերներին 20 հազ. դոլար է խոստացել, եթե կարողանան կոտրել «Google Chrome»–ը

«Google»–ը հակերներին 20 հազ. դոլար է խոստացել, եթե կարողանան կոտրել «Google Chrome»–ը

«Google» ընկերությունը 20 հազ. դոլար է խոստացել այն հակերներին, ովքեր այս տարվա մարտի 9-ին  Վանկուվեր քաղաքում կայանալիք ամենամյա «Pwn2Own» հակերնրի մրցույթի ժամանակ կկարողանան կոտրել «Google Chrome»-ը։

Նշենք, որ մրցույթի շրջանակում կազմակերպվելու է նաև «IE», «Firefox» և «Safari» սերվերները կոտրելու մրցույթ։ Մրցույթի կազմակերպիչները խոստացել են հաջողության դեպքում հակերներից յուրաքանչյուրին ամեն սերվերի դիմաց 15 հազ. դոլար տալ։

Սկզբում չեն ցանկացել «Google Chrome» մրցույթում խաղարկվելու դնել, որովհետև այն հիմնված է այն նույն սլայդերի վրա, ինչ «Safari»-ն, սակայն երբ «Google» ընկերությունն իր կողմից սերվերը կոտրել կարողացող հակերին 20 հազ. դոլար է խոստացել,  «Pwn2Own» մրցույթի կազմակերպիչները համաձայնել են։

Հիշեցնենք, որ վերջին երկու տարիներին՝ 2009թ և 2010թ, «Pwn2Own» մրցույթի ժամանակ հակերնեից և ոչ մեկին չէր հաջողվել կոտրել «Google Chrome»-ը, այն ժամանակ, երբ  «Internet Explorer», «Firefox» և «Safari» ծրագրերը մասնակիցների հակերային հարձակմանը չեն դիմացել։

Այս խորագրի վերջին նյութերը