Աշխարհ

04.08.2015 11:39


Լավրով. «ԱՄՆ–ի պատրաստած չափավոր ընդդիմությունը հայտնվել է ծայրահեղականների շարքերում» (տեսանյութ)

Լավրով. «ԱՄՆ–ի պատրաստած չափավոր ընդդիմությունը հայտնվել է ծայրահեղականների շարքերում» (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը լրագրողներին ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ իր բանակցությունների արդյունքները։ Նրա խոսքերով՝ Քերրիի դիրքորոշումը սիրիացի զինյալներին աջակցելու հարցում չի փոխվել. Մոսկվայի և Վաշինգտոնի տեսակետներն այդ հարցում առաջվա նման չեն համընկնում։

«Մենք մեր ամերիկացի գործընկերներին ասել ենք, որ ամենագլխավորն այն է, որ մինչ այժմ հարևան երկրներում ամերիկացի հրահանգիչների կողմից զինյալների պատրաստման օրինակները, որոնց անվանում են, այսպես կոչված, չափավոր ընդդիմություն, վերջացել են նրանով, որ այդ զինյալների ճնշող մեծամասնությունը հայտնվել է ծայրահեղականների շարքերում»,– «Վեստի»–ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։

Այդ հարցում ՌԴ դիրքորոշումը, նրա խոսքերով, շատ հստակ է։

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը Դամասկոսին ռազմա–տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ԻՊ դեմ պայքարելու համար։

«Այո, մենք ռազմա–տեխնիկական օժանդակություն ենք ցուցաբերում սիրիական կառավարությանը այդ սպառնալիքի դեմ պայքարելու համար ճիշտ այնպես, ինչպես աջակցում ենք Իրանին նույն «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար»,–ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ առանց այդ աջակցության ահաբեկչական այդ խմբավորման կողմից գրավված տարածքներն ավելի մեծ թիվ կկազմեին՝ հարյուրավոր և հազարավոր քառակուսի կիլոմետրեր»,–հավելել է Լավրովը։

Ռուս դիվանագետը հայտարարել է, որ իր երկիրը կոչ է անում անմիջապես դադարեցնել արտաքին միջամտությունը սիրիական խնդրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը