Ամերիկալեզների և ռուսալեզների անխախտ միասնությունը
Հայաստանում վաղուց 5–րդ շարասյուն կա, որը գործում է ՀՀ անկախության և ինքնիշխանության դեմ՝ նախագահական նստավայրի «բարձրադիր» հովանու ներքո։ Սրանց մի մասը Հայաստանը տեսնում է ռուսական «սապոգի» տակ, մյուս մասը՝ ամերիկյանի։
5–րդ շարասյան համար Հայաստան գոյություն չունի. այն մի տարածք է, որը պետք է ծառայեցվի համաշխարհային «գլոբալ» շահերին։
5–րդ շարասյան ներսում կա «գլոբալ» տարաձայնություն։ Մի մասը կարծում է, որ պետք է Զորի Գայկովիչի ասած ուղով գնալ, իսկ մյուս մասն էլ՝ թե բա՝ ճիշտը Օբամայի պոչից բռնելն է։ Ասել է թե՝ ձևով սրանք տարբեր, սակայն բովանդակությամբ՝ նույն զիբիլն են։ Մի մասը ամերիկալեզ է, իսկ մյուս մասը՝ ռուսալեզ։ Սակայն երկուսն էլ հայաստանակենտրոն չեն, ու դա է նրանց անխախտ միասնության հիմքը։
5–րդ շարասյան երկու մասերը ՀՀ քաղաքացուն բթացնելու և թմրեցնելու գործառույթ են կատարում։
Ռուսալեզները հայտարարում են, որ Բաքվի հարձակումներից անհանգստանալու կարիք չկա, քանզի Կրեմլը մեզ «Իսկանդեր» է խոստացել, համ էլ՝ այստեղ ռուսական բազա կա։ Ամերիկալեզներն էլ պաշտպանության փոխնախարար Տոնոյանի այն հայտարարությունը, թե ամերիկացիները խոստացել են աջակցել հրադադարին, դարձրել են դրոշակ, ու «Զապադ նամ պամոժետ» (Արևմուտքը մեզ կօգնի) թեմայով լավաշ հոդվածներ են թխում «անկախ» մամուլի էջերում։
Ռուսալեզներն ասում են, թե ՀՀ անվտանգության երաշխավորը «ձյաձյա Վասյան» ու սպիտակ արջն են, իսկ ամերիկալեզները համոզված են, որ «քեռի Սեմն» է մեր պապան։ Կրկնեմ՝ սրանց համար չկա Հայաստան, չկա հայկական զինուժ, չկա ՀՀ քաղաքացի։
Սրանք Հայաստանը կա՛մ Կրեմլի, կա՛մ Սպիտակ տան վասալի դերում են տեսնում։ Ու ցավալին այն է, որ այս ամենը խրախուսվում է Բաղրամյան 26–ից։

Ահա այսպիսի բաներ։
Կարեն Հակոբջանյան