Աշխարհ

04.08.2015 08:35


Լավրովը բացահայտել է ԻՊ դեմ պայքարում Պուտինի ծրագիրը

Լավրովը բացահայտել է ԻՊ դեմ պայքարում Պուտինի ծրագիրը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցություններում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի ծրագիրն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում։ Այս մասին գրում է «Коммерсантъ»–ը։

Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմն առաջարկում է լայն կոալիցիա ստեղծել, որում ընդգրկված կլինեն զինծառայողներ Սիրիայի, Իրաքի և տարածաշրջանի այլ երկների բանակներից, ինչպես նաև՝ քրդեր։

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ–ը նոր ռազմավարություն է մշակել Սիրիայի հարցում, որի համաձայն՝ «չափավոր ընդդիմությանը» յուրաքանչյուր սպառնալիք կարող է Վաշինգտոնի կողմից զինված միջամտության պատճառ հանդիսանալ։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ռուսական կողմն ընդգծել է ԱՄՆ–ի մոտեցման անօրինականությունն ու անարդյունավետությունը, երբ մեկ տարի առաջ հայտարարվել էր Իրաքում և Սիրիայում ԻՊ դեմ պայքարի կոալիցիա ստեղծելու մասին, և համաձայնություն էր ձեռք բերվել իրաքյան կառավարության հետ, բայց գործողությունների ծրագիրը չէր համաձայնեցվել Դամասկոսի հետ

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը