Քաղաքական

03.08.2015 09:47

Սեյրան Շահսուվարյանը նշանակել է ԿԸՀ անդամ

Սեյրան Շահսուվարյանը նշանակել է ԿԸՀ անդամ

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սեյրան Շահսուվարյանը նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։ Նրա թեկնածությունն առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Շահսուվարյանը ԿԸՀ անդամ է նշանակվել մինչև 2022 թվականի հուլիսի 13-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին դադարեցվել էին ԿԸՀ անդամ Տաթևիկ Օհանյանի լիազորությունները՝ վերջինիս ինքնաբացարկի մասին դիմումի հիմքով:

Նա ամուսնացել է և մշտական բնակություն հաստատել ԱՄՆ–ում:
Օհանյանը ՄԻՊ–ի առաջարկով ԿԸՀ անդամ էր նշանակվել 2011թ.՝ հինգ տարի ժամկետով։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։