Քաղաքական

31.07.2015 16:50

Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել այն, ինչը իշխանությունների նախաձեռնության հիմնական նպատակներից է

Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել այն, ինչը իշխանությունների նախաձեռնության հիմնական նպատակներից է
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր գնահատականը Հայաստանում նոր սահմանադրության փոփոխությունների 1-7 գլուխների վերաբերյալ: Եւ եթե մի կողմ դնենք բարեկրթությունից բխոխ արտահայտությունները, ապա, ըստ էության, ամենանուրբ ձեւով նախագիծը հեգնանքի եւ ծաղրի է արժանացել:

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները առաջարկում են փոփոխել որոշ դրույթներ, մասնավորապես, պետք է հանվեն քվեարկելու և Ազգային ժողովի թեկնածու լինելու սահմանափակումները: Առաջարկվում է հանել այն, ինչը իշխանությունների նախաձեռնության հիմնական նպատակներից են:

Բացի այդ, փորձագետներն առաջարկում են հանել առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջեւ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը: Եթե իշխանությունները գնան այս զիջմանը, ապա փաստորեն կհրաժարվեն իրենց ծրագրի մեխից՝ պարտադիր մեծամասնության ձեւավորումից:

Վենետիկի հանձնաժողովը կոչ է անում ՀՀ իշխանություններին շարունակել երկխոսությունը բոլոր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ եւ լայն աջակցություն ապահովել բարեփոխումների համար: Այլ կերպ ասած, դիվանագիտական լեզվով վենետիկի հանձնաժողովը իշխանություններին կոչ է անում հակառակ ժողովրդի կամքի չգնալ սահմանադրությունը փոխելու վտանգավոր ճանապարհով:

Հիշեցնենք, որ անհեթեթ եւ խայտառակ սահմանադրության նախագծի 89/4 հոդվածում մասնավորապես, ասվում է. «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները»:

Այսպիսով, Վենետիկի հանձնաժողովը, մեղմ ասած, հավանության չի արժանացրել նախագիծը, բայց շատ ավելի ազնիվ կվարվեր, եթե առանց ավելորդությունների շեշտեր, որ ներկայացվածը ոչ թե սահմանադրության նախագիծ է, այլ անհեթեթությունների շարան:

Աղբյուրը՝ Top-News.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։