Եգիպտոսում վիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ։ Առայժմ Կահիրեի փողոցները հարաբերականորեն հանգիստ են, սակայն այսօր ցուցարարների անվանած «նախագահի հեռացման օրն» է, և սպասվում է, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ կհավաքվեն մայրաքաղաքի և Ալեքսանդրիայի փողոցներում, ովքեր պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը։
Եգիպտոսի Պաշտպանության նախարար Մուհամեդ Հուսեյն Տանտաուին և այլ բարձրաստիճան զինվորականներ այսօր առավոտյան այցելել են Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակ, որն օրերս դարձել էր գործող ռեժիմի կողմնակիցների ու հակառակորդների միջև արյունալի բախումների էպիկենտրոնը։
Եգիպտոսը պատրաստվում է «Հեռացման օրվան»