Քաղաքական

30.07.2015 12:27

Կառավարության խոստումներին չվստահող նաիրիտցիները նորից ցույցի են դուրս եկել (լրացված)

Կառավարության խոստումներին չվստահող նաիրիտցիները նորից ցույցի են դուրս եկել (լրացված)

Առաջիկա երկու օրերի ընթացքում «Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կվճարվեն։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

–Այս պահին տեղի է ունում աշխատավարձերի վճարում։ Վճարման աշխատանքներին խանգարող որևէ հանգամանք չկա, այդ թվում՝ ֆինանսական խնդիր,–ասել է նախարարը։

Նման հայտարարություններին արդեն սովոր նաիրիտցիները, սակայն, այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով վճարել բոլորի աշխատավարձերը։

Աշխատակիցների հետ զրույցից տեղեկացանք, որ պատրաստ են նաև նստացույց սկսել, եթե մինչև վաղն աշխատավարձերը փոխանցած չլինեն. նրանց խոսքերով՝ դեռևս շուրջ 650 հոգու են վճարել։

Նախքան Կառավարության դիմաց բողոքի ակցիան նաիրիտցիներն իրազեկման երթ են անցկացրել Հանրապետության հրապակին հարակից փողոցներում:

Քիչ առաջ ցուցարարներն անժամկետ նստացույց են սկսել Կառավարության մոտ։ Նրանք մոտ 5 րոպեով փակել են Տիգրան Մեծ փողոցը, սակայն ոստիկանությունը նրանց հեռացրել է այնտեղից։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախազգուշացրել է, որ նստացույց անողները չխախտեն հասարակական կարգը։

Նաիրիտցիները մտադիր են Կառավարության շենքի մոտ մնալ այնքան, քանի դեռ չեն փոխանցվել բոլորի աշխատավարձերը։

Մի քանի ժամ անց նաիրիտցիները դադարեցրել են նստացույցը՝ աշխատավարձերը չստանալու դեպքում երկուշաբթի բողոքի գործողությունները վերսկսելու մտադրությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։