Լրահոս

04.02.2011 14:34


Ա. Բլեյան. «Պետությունը չի կատարում իր պարտավորությունները»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  անդրադառնալով «Սփյուռքյան սենատի» ստեղծման վերաբերյալ Լոս Անջելեսում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արած հայտարարությանը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասել է, թե դա ընդամենը միջոց է, որով փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին և արտաքին քաղաքականության բուն խնդիրներից։

-Պետությունը ունի պարտավորություններ ներսում, որոնք նա իր քաղաքացիների նկատմամբ չի կատարում,-ասել է նա՝ հավելելով, թե չեն լուծվում նաև արտաքին խնդիրները։

Բանախոսը նաև նշել է, որ այսօր ճիշտ կլիներ կենտրոնանալ  այդ կարևորագույն խնդիրների լուծման վրա, քանի որ մնացածը, ըստ նրա, ոչ հայաստանյան, ոչ իրական խնդիրներ էին, որոնց քննարկումը հիմա տեղին չէ։

-Դա ուղղակի ծամոն է, որ գցել են, որպեսզի զբաղեցնեն մարդկանց,-ասել է Բլեյանը՝ ավելացնելով, թե այդ նախագիծը նաև հակասում է միջազգային իրավունքի չափորոշիչներին ու ՀՀ Սահմանադրությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը