Քաղաքական

29.07.2015 13:20

ՀՀԿ-ն տեղավորվել է գիշերային ակումբում (լուսանկար)

ՀՀԿ-ն տեղավորվել է գիշերային ակումբում (լուսանկար)

Լուսանկարում պատկերված է ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության գրասենյակը: Լուսանկարից երևում է, որ ցուցանակը փակցված է մի այլ ցուցանակի վրա, որի վրա գրված է՝ «Night club 777»։

Ինչպես գրում է «top-news.am»–ը, իջևանցիներին վաղուց արդեն այս պատկերը չի զարմացնում: Անգամ ոմանք կատակով թե լուրջ ասում են, որ կեսգիշերին ՀՀԿ-ի ցուցանակը հանվում է, և մնում է միայն գիշերային ակումբը գովազդող ցուցանակը:

Մանրամասները՝ «top-news.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։