Կառավարությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ։ Դե, եթե որոշել են, ուրեմն հաստատ կպայքարեն։ Մարդիկ ինչ ասել են՝ արել են։ Կոռուպցիայի դեմ պայքարն ի՞նչ է, որ չանեն։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումների գործընթացը։
Եվ ամենակարևորը՝ իշխանություններն ահագին փող են ստացել դրսից՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար։
Ուրիշ էլ ի՞նչ է պետք է կոռուպցիայի հայրիկն ու մայրիկն անիծելու համար. վարչապետի կամքը կա, Կառավարության պատրաստակամությունը կա, դրսից ստացած հակակոռուպցիոն փողը կա։ Սերժ Սարգսյանն էլ «էն գլխից» ասել է, որ պետք է գլխից բռնել։ Հայ ժողովուրդը կարող է հանգիստ լինել։ Կսկսեն գլխից բռնել, և վե՛րջ։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում հնարավոր չէ այս իշխանությունների և ձևավորված հարաբերությունների պարագայում։ Եթե հնարավոր լինի, ապա դա կլինի հայկական խարակիրի։ Իսկ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը նման հակումներ չունի։ Ավելին՝ ՀՀԿ ղեկավարը Սահմանադրությունն է ուզում փոխել, որպեսզի ցմահ մնա պետական կառավարման ղեկին, ու շարունակի գլխից բռնել ... կոռուպցիոն ոլորտները։
Միայն ՀԷՑ–ի պատմությունը հերիք է, որպեսզի մեռելածին համարենք Կառավարության ցանկացած նախաձեռնություն կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով։ Բացահայտորեն թալան է տեղի ունեցել, և ամեն անգամ թալանի գինը որոշել են վճարել՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով։ Ինչի՞ մասին է խոսքը։
Նույն պատկերն է «Նաիրիտի» դեպքում։
Սերժ և Տիգրան Սարգսյաննների գործունեության ցանկացած դրվագ հաստափոր թղթապանակի հիմք կարող է դառնալ։ Բա նրանց մերձավորների ու մանկության ընկերների գործունեությո՞ւնը։
Մի խոսքով, Հայաստանը կոռուպցիայի կենտրոն է բաց երկնքի տակ։
Հովիկ Աբրահամյանի գլխավորած հանձնաժողովը զբաղվելո՞ւ է այս հարցերով։ Բնականաբար, ոչ։ Ուրեմն, մենք չենք տեսնի հայկական խարակիրի։ Բայց «զատո» հազար ու մի դրամաշնորհ ու այլ տիպի օժանդակություն կմտնի Հայաստան՝ հակակոռուպցիոն նպատակներով։
Գևորգ Գևորգյան
Հ.Գ.։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը սահմանադրական փոփոխություններ թույլ չտալն է։ Դա նվազագույն նախապայմաններից է։
Սահմանադրությունն ուզում են փոխել, որպեսզի «Այո՛ թալանին» կարգախոսով շարունակեն իրենց գործունեությունը։ Եթե Աբրահամյանն անկեղծորեն ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, ապա պետք է դեմ արտահայտվի «սահմանադրական» հեղաշրջմանը։ Նման բան առայժմ չկա։ Հակառակը՝ կա տեղեկություն, որ հենց նրան են դնելու հանրաքվեի շտաբի պետ, որպեսզի կարողանա իր իմացած ձևերով անցկացնել կոռուպցիայի բազմապատկմանը միտված նոր Սահմանադրությունը։ Այնպես որ, բլեֆով թող չզբաղվեն։
Հայկական խարակիրիին սպասելիս